Իրանում 5-օրյա սուգ է հայտարարվել․ հայտնի է զոհվածների հուղարկավորության օրը

Լուրեր

11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
11.08.2026 | 18:38
Ավետ Կոնջորյանին ուղեկցած ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից
11.08.2026 | 18:30
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
11.08.2026 | 18:12
Տպավորիչ գոլ՝ սեփական կիսադաշտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրում 5-օրյա սուգ է հայտարարել նախագահ Էբրահիմ Ռաիսիի և Իրանի բարձրաստիճան մյուս պաշտոնյաների մահվան կապակցությամբ, հայտնում է Tasnim գործակալությունը։

«Ես 5-օրյա սուգ եմ հայտարարում ամբողջ երկրում և իմ ցավակցությունն եմ հայտնում Իրանի թանկագին ժողովրդին»,- ասվում է տեքստում։

Նա նաև ընդգծել է, որ Սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն՝ Մոհամմադ Մոխբերը «դառնում է գործադիր իշխանության ղեկավար և պարտավորվում է օրենսդիր և դատական իշխանությունների ղեկավարների հետ պայմանավորվել առաջիկա 50 օրվա ընթացքում նոր նախագահ ընտրելու հարցում»։

Mehr գործակալության փոխանցմամբ էլ՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավար Մալեք Ռահմատի, իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմի և մյուս զոհվածների հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մայիսի 21-ին՝ Թավրիզ քաղաքում: