Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին․ դեսպան

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

Չաբահար նավահանգստից օգտվելու հարցի առնչությամբ հայկական կողմից Հնդկաստանը սպասում է մանրամասների հայկական կողմից և անպայման հաշվի կառնի, երբ այդ առումով Հայաստանից հստակ առաջարկներ ստանա։

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան՝ հայտնելով, որ նավահանգստից օգտվելու հարցի կապակցությամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը 2023 թվականի դեկտեմբերին այցելել է Չաբահար նավահանգիստ։

Հնդկաստանի դեսպանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից։

«Հայկական կողմից մենք սպասում ենք մանրամասներին, և մենք դա անպայման հաշվի կառնենք, երբ հայկական կողմից հստակ առաջարկներ ստանանք»,- ընդգծել է դեսպանը՝ նշելով, որ երկու երկրների միջև տեղի ունեցած քննարկումներում ՀՀ ներկայացուցիչները Չաբահար նավահանգստից օգտվելու հետաքրքրություն են ցուցաբերել։

Անդրադառնալով Հնդկաստանից մինչև Չաբահար նավահանգիստ, այնուհետև դեպի Սև ծով հաղորդակցման ուղու զարգացման գործում Երևանի հնարավոր դերակատարությանը՝ դեսպան Նիլակշի Սահա Սինհան նշեց, որ Հայաստանը, լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, միանշանակ կապի ավելի շատ ծրագրերի կարիք ունի։

«Եթե դա իրականանա, ապա կարծում եմ՝ կօգնի, որ Հայաստանը կարողանա հաղթահարել այն փաստը, որ հանդիսանում է դեպի ծով ելք չունեցող երկիր»,- եզրափակել է դեսպանը։