Վրաստանում մեկ օրով դադարեցվել են «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ բողոքի ակցիաները

Լուրեր

07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
Բոլորը

32 օր տևած ամենօրյա ցույցերից հետո Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի հակառակորդները որոշել են ընդհատել բողոքի ակցիան մեկ օրով՝ մայիսի 17-ին՝ հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ: Այս որոշումը ցուցարարները կայացրել են՝ սադրանքներից խուսափելու համար։

Բանն այն է, որ տասը տարի առաջ Վրաստանի պատրիարքարանի նախաձեռնությամբ, որպես Հոմոֆոբիայի դեմ օրվան հակակշիռ, այս օրը երկրում սկսեցին նշել Ընտանիքի միասնության և սրբության օրը և կրոնական երթեր անցկացնել, գրում է VOA-ն։

«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի հակառակորդները հայտարարել են, որ հակամարտության վտանգ կա ցուցարարների՝ հանրության հիմնականում լիբերալ հատվածի և մայիսի 17-ի միջոցառմանը մասնակցող պահպանողական մտածողությամբ քաղաքացիների միջև:

Միևնույն ժամանակ, Վրաստանի պատրիարքարանը կոչ է արել բոլոր քաղաքացիներին՝ «անկախ ազգությունից, հավատքից, քաղաքական դիրքից և տարիքից», միանալ երթին՝ «ցույց տալու, որ մեր պատմության, ավանդույթների, հոգևոր և մշակութային արժեքների պաշտպանությունը մեզ համար առաջնային նշանակություն ունի և վեր է նեղ քաղաքական շահերից»։

Երթին մասնակցել է նաև վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որը երկրի ժողովրդին շնորհավորել է Թբիլիսիի Սուրբ Երրորդության տաճարի տարածքից։