Ալիևը թակարդն ընկավ՝ խոստովանելով, որ ՀՀ-ից զավթել է տարածքներ․ պիտի լքի գրաված բարձունքները․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
Բոլորը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ հայտարարեց, որ սահմանազատումը հաջող է անցել, և «Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»։ Բայց ամեն դեպքում՝ ՀՀ իշխանությանը հարցեր կան, օրինակ՝ Ադրբեջանը 1976 թվականի քարտեզի հիման վրա կշարունակի՞ սահմանազատումը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, այսինքն՝ ՀՀ-ին կվերադարձնի՞ զավթած շուրջ 300 ք/կմ տարածքները։

ԱԺ ընդդիմությունը պնդում է, թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ստորագրած արձանագրությունը և դրանից բխող ցանկացած գործողություն ապօրինի է, քրեորեն պատժելի և դա նաև միակողմանի զիջում է, նաև նշում են՝ ապօրինի է Ալմա- Աթայի հռչակագրով առաջնորդվելը։

Ի պատասխան այս քննադատությունների՝ Գրիգորյանը ասաց, որ ՀՀ տարածքից որևէ բան չի զիջվել, ՀՀ տարածքն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է 1976 թվականի քարտեզում նշված սահմանը։

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը թերահավատների գնահատականներում մանիպուլյացիա է տեսնում։ «Ոչ ոք չի կարող հստակ ասել՝ ադրբեջանցիները երբ են հետ քաշվելու, բայց հստակ է հետևյալը, որ Անվտանգության խորհրդի քարտուղարն ասաց, որ ՀՀ տարածքից մեկ սանտիմետր չի զիջվել, ինչը նշանակում է՝ մենք հստակ գիտենք, թե որն է ՀՀ տարածքը։ Սա կոնստանտ է, որի մեջ մտնում են նաև այն հատվածները, ուր Ադրբեջանը ներխուժել է։ Սա ենթադրել է տալիս, որ սահմանազատման արդյունքում, որքան էլ այն տևի, ՀՀ-ն պահանջատեր է լինելու, որ վերականգնվի իր վերահսկողությունը հայկական սուվերեն տարածքի նկատմամբ։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է դուրս գա ՀՀ-ին պատկանող տարածքներից»,- ասաց քաղաքագետը։

Էմիլ Օրդուխանյանը, հիշեցնելով հունվարին Իլհամ Ալիևի այն խոստովանությունը, որ վերահսկողության տակ է առել ՀՀ-ի սահմանակից բարձունքներ, նշեց, որ այդպիսով՝ Ադրբեջանն ընդունեց, որ զավթել է Հայաստանի տարածքներ։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը սահմանազատման այս պրոցեսի արդյունքում պետք է դուրս գա ՀՀ-ից զավթած տարածքներից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյությում։

Ռոբերտ Անանյան