ԱՄՆ սենատորները Բայդենին կոչ են անում հակազդել Ադրբեջանում և այլ երկրներում մամուլի ազատության նկատմամբ բռնաճնշումներին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ԱՄՆ մի խումբ սենատորներ՝ Բեն Քարդինի, Թիմ Քեյնի, Ջեֆ Մերքլիի, Բրայան Շացի և Քրիս Վան Հոլենի գլխավորությամբ Սենատ բանաձև են ներկայացրել, որում խոսվում է ամբողջ աշխարհում մամուլի ազատությանը սպառնացող աճող սպառնալիքի մասին, հայտնում է ադրբեջանական Թուրան գործակալության Վաշինգտոնի թղթակիցը։

Մայիսի սկզբին Սպիտակ տունը հայտարարել էր, որ նախագահ Ջո Բայդենը մամուլի ազատության նկատմամբ ճնշումները համարում է «լուրջ սպառնալիք ազգային անվտանգության համար» և պատժամիջոցներ կսահմանի մամուլը ճնշողների դեմ։ Սենատի բանաձևն անդրադառնում է մի շարք երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում լրատվամիջոցների ազատության դեմ վերջին հարձակումներին։

«Ադրբեջանում 2024 թվականի փետրվարին ոչ մրցակցային ընտրություններում հինգերորդ անգամ նախագահ դարձած Իլհամ Ալիևի կառավարությունը վերջին ամիսներին վերսկսել է հարձակումը անկախ լրատվամիջոցների վրա՝ ձերբակալելով 10 լրագրողների»,- ասվում է բանաձևում։

Փաստաթղթում նշվում է, որ Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալներով՝ նրանք Abzas Media-ի, Kanal 13-ի և Toplum TV-ի աշխատակիցներն են՝ Ուլվի Հասանլին, Սևինջ Վաքըֆքըզին, Մոհամմեդ Կեկալովը, Հաֆիզ Բաբալին, Էլնարա Գասիմովան, Նարգիզ Աբսալամովան, Ազիզ Օրուջովը, Շամո Էմինովը, Ալեսքար Մամեդլին և Մուշֆիգ Ջաբբարը։

«Դա բռնաճնշում է լրագրողների նկատմամբ, վրեժ՝ պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի մասին նրանց հրապարակման համար»,- ասվում է բանաձևում։

Շեշտվում է նաև, որ 2023 թվականին աշխարհում բանտարկվել է 320 լրագրող։

Սենատորները կոչ են անում նախագահ Բայդենին և պետքարտուղարին պահպանել մամուլի ազատության հարցում ԱՄՆ-ի առաջնորդությունը և պատասխանատվության ենթարկել այլ երկրներում ամերիկացի լրագրողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա հարձակումների համար պատասխանատուներին:

Վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանում մաքսանենգության մեղադրանքով ձերբակալվել են տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող շուրջ երկու տասնյակ լրագրողներ, ընդդիմադիր գործիչներ ու քաղաքական ակտիվիստներ։ Խուզարկություններ են իրականացվել Abzas Media-ի, Toplum TV-ի գրասենյակներում և որոշ լրագրողների բնակարաններում։ Միջազգային կառույցները կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին՝ դադարեցնել բռնաճնշումներն ու բոլորին ազատ արձակել։ Ապրիլի 25-ին էլ Եվրախոհրդարանը բանաձև էր ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։

Վերջին ձերբակալվածներից է Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար, հայտնի իրավապաշտպան Անար Մամեդլին։ Այդ կապակցությամբ իրենց մտահոգություն են հայտնել ԱՄՆ Պետքարտուղարությունն ու ԵՄ-ն։

Հավելենք, որ ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ էլ՝ Դինա Տիտուսի գլխավորությամբ, Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել օրինագիծ, որը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ մարդու իրավունքների խախտման և Արցախում ռազմական գործողությունների համար։ Օրինածում ներկայացված ադրբեջանցի պաշտոնյաները Պաշտպանության նախարարության, Գլխավոր դատախազության, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի, Ներքին գործերի նախարարության, Պետական ​​անվտանգության ծառայության, Քրեակատարողական ծառայության, Պետական ​​սահմանային ծառայության և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներն են։

Էմմա Չոբանյան