Լուկաշենկոն Ալիևին օգնություն է առաջարկել Արցախի «վերականգնման ծրագրերում»

Լուրեր

07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
Բոլորը

Պետական այցով Բաքվում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Երկրների ղեկավարների առանձնազրույցին հետևել են ընդլայնված կազմով բանակցությունները։ Բելառուսական ԲԵԼՏԱ-ի փոխանցմամբ՝ Լուկաշենկոն Ադրբեջանին օգնություն է առաջարկել Արցախի տարածքների վերականգնման հարցում։

«Հիմա եկել է դժվարին ժամանակը, երբ պետք է վերածնել այդ հողերը, պետք է վերադարձնել մարդկանց։ Հաղթել եք, հաղթանակը պահել, հիմա պետք է վերակենդանացնել»,- ասել է նա՝ նշելով, որ Բելառուսը պատրաստ է աջակցել այդ ուղղությամբ։

«Եթե մենք կարող ենք ինչ-որ բանով օգնել, բարեկամաբար մասնակցել այդ գործին՝ տեխնիկա, ագրոքաղաքներ, աշխատատեղեր, որոշակի տեխնոլոգիաներ․․․ եթե դրանք պիտանի են, մեր տեխնիկան կարող է այստեղ մասնակցել ու աշխատել։ Ես բանակցություններում Իլհամ Ալիևին խնդրեցի, եթե հնարավոր է՝ Բելառուսին ինչ-որ տեղ տրամադրել, նախագահ Ալիևն աջակցել է այդ մոտեցմանը»,- հավելել է Լուկաշենկոն։

Նա նաև հայտարարել է, որ Բելառուսի և Ադրբեջանի հարաբերություններում փակ թեմաներ չկան, կողմերը միանման են ընկալում աշխարհը և այն, թե ուր են շարժվում։