120 ՀԿ-ներ Վրաստանի կառավարությունից պահանջում են հետ կանչել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

Լուրեր

11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
11.08.2026 | 11:28
Էդ գմբեթները, որ սարքում էիք առանց թույլտվության, ի՞նչ եղան, էդ փողերի հաշվետվությունը ո՞ւր ա․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:21
RAF. Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ
11.08.2026 | 11:15
Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում բացահայտվել են չվճարված հարկային պարտավորություններ. ՊԵԿ
11.08.2026 | 11:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.08.2026 | 10:59
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են համագործակցության ընդլայնումը գյուղատնտեսության, էներգետիկայի և ՏՏ ոլորտներում
11.08.2026 | 10:51
Զապորոժիեում գիշերային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
Բոլորը

120 կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ կոչ են արել Վրաստանի կառավարությանը՝ անվերապահորեն հետ կանչել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Հայտարարության մեջ ասվում է, որ օրենքը դարձել է ժողովրդի նկատմամբ իշխանությունների բռնության, երկրին ահաբեկելու և դավաճանության խորհրդանիշ:

«Վրաստանում Պուտինի կանոնները հաստատելու փորձը դավաճանություն է մեր բոլոր նախնիների ու հայրենակիցների նկատմամբ, ովքեր ավելի քան երկու հարյուր տարի պայքարել և պայքարում են Վրաստանի «ռուսացման» դեմ։ Մինչ ամբողջ միջազգային հանրության կողմից դատապարտված օրինագիծը օրենք կդառնա՝ մնում է նախագահական վետոն, որը խորհրդարանը չպետք է անտեսի: Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ վրաց ժողովուրդը չի ընդունի ռուսական օրենքները, բռնի կառավարումը և անջատումն արևմտյան աշխարհից։

Մենք լիովին կիսում ենք Վրաստանի նախագահի դիրքորոշումը, որ անհնար է բարելավել այս օրենքը, և Եվրահանձնաժողովի հայտարարությունը, համաձայն որի՝ օրենքը պետք է հետ կանչվի։ Օրենքն այլևս սոսկ իրավական տեքստ չէ, այլ դարձել է ժողովրդի նկատմամբ իշխանությունների բռնության, երկրի նկատմամբ ահաբեկման և դավաճանության խորհրդանիշ։ Այս բռնությունը զսպելու և արևմտյան վեկտորը փոխելու իրավական հետևանքը կլինեն անձնական ֆինանսական պատժամիջոցները, որոնք կկիրառվեն նրանց նկատմամբ, ովքեր անձնական շահերը վեր են դասում երկրի սահմանադրությունից:

Վրաց ժողովրդի կամքն անդրդվելի է: Մեր նավը շարժվում է դեպի Եվրոպա։ Եվս մեկ անգամ կրկնում ենք՝ կառավարությունը պետք է անվերապահորեն հետ կանչի այս օրենքը։ Այո՛ Եվրոպային։ Ո՛չ ռուսական օրենքին»,- հայտարարությունը փոխանցում է Գրուզիա օնլայնը։