Աշխատավարձն Աղազարյանի եկամտի միակ աղբյուրն է․ ինչ է հայտարարագրել պատգամավորը

Լուրեր

22.07.2026 | 10:58
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գործունեության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
22.07.2026 | 10:45
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին՝ կիրակի
22.07.2026 | 10:38
Նազարբեկյան թաղամասում այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
22.07.2026 | 10:25
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 22-ի դրությամբ
22.07.2026 | 10:10
Հայ հրաձիգները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել ԱԱ-ի առաջին օրը
22.07.2026 | 10:00
Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը շարունակվում է․ ՈՒՂԻՂ
22.07.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.07.2026 | 09:30
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը վստահ հաղթանակով է մեկնարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 23:30
Էլեկտրամատակարարման ընդհատումներ՝ Երևանում ու մարզերում
21.07.2026 | 23:20
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անրի Վեռնոյի փողոցում
21.07.2026 | 23:02
ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Paramount-ի և Warner Bros.-ի միաձուլման գործընթացը
21.07.2026 | 22:55
Գագիկ Ծառուկյանն առերեսվել է տուժող ճանաչված Իրանի քաղաքացու հետ. փաստաբան
21.07.2026 | 22:52
Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
21.07.2026 | 22:49
Երևանում ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:43
Քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ․ արձանագրվել է 50 խախտում
Բոլորը

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հովիկ Աղազարյանը 2023 թ-ին ստացել է 10․7 մլն դրամ աշխատավարձ Ազգային ժողովից: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով պատգամավորի ներկայացրած 2023 թ-ի գույքի և եկամուտների հայտարարագրի համաձայն՝ աշխատավարձը պատգամավորի եկամտի միակ աղբյուրն է։

Հովիկ Աղազարյանը բանկային հաշիվներ չի հայտարարագրել, իսկ կանխիկ ունի 3 մլն դրամ։ Նա 4 վարկ է վերցրել, որոնց մայր գումարի մնացորդն անցած տարեվերջին կազմել է 25․7 մլն դրամ, որից 20․7 մլն դրամը հիփոթեքային վարկ է։ Պատգամավորը նաև 9․4 մլն դրամ փոխառություն է վերցրել։

Աղազարյանը բնակարանը գնել է 2021 թ-ին Երևանում, նաև հողամաս ունի Արարատի Սուրենավան գյուղում։ Անցած տարի նա 90 օրից ավելի տիրապետել է CHEVROLET մակնիշի ավտոմեքենա։

Ուշագրավ է, որ պատգամավորի կինը՝ Մարգարիտ Աղազարյանը, անցած տարի աշխատել է Ազգային ժողովում, որտեղից ստացել է 1․5 մլն դրամ աշխատավարձ։ Նա աշխատավարձ է ստացել նաև Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնից՝ 420 հազար դրամ, կանխիկ ունեցել է 1․2 մլն դրամ։

Գայանե Խաչատրյան