Բլինքենը հայտարարել է Ուկրաինային ևս 2 մլրդ դոլարի ամերիկյան օգնության հատկացման մասին

Լուրեր

07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է Ուկրաինային ևս 2 միլիարդ դոլարի ռազմական օգնության հատկացման մասին, քանի որ ուկրաինական զորքերը փորձում են զսպել Ռուսաստանի հարձակումը Խարկովի մարզում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մի քանի շաբաթ առաջ ԱՄՆ Կոնգրեսը հավանություն էր տվել Ուկրաինային ավելի քան 60 միլիարդ դոլար արժողությամբ երկար սպասված օգնության փաթեթին, իսկ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ մամուլի ասուլիսում Բլինքենն ասել է, որ Վաշինգտոնն ամեն ջանք գործադրում է՝ Կիևին արագ ռազմական տեխնիկա տրամադրելու համար։

«Ամբողջ ուշադրությունը սևեռված է արևելքին ու հյուսիս-արևելքին, մասնավորապես, Խարկովին, այդ պատճառով նոր աջակցությունը, որի մասին հայտնեցի, հատկապես՝ նոր լրացուցիչ ֆինանսավորումը 60 մլրդ դոլարի չափով, գալիս է կրիտիկական պահին։ Մենք շտապ մատակարարում ենք զինամթերք, զրահատեխնիկա, հրթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, շտապ հասցնում դրանք առաջնագիծ՝ զինվորներին և խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար։ Ինչ վերաբերում է հակաօդային պաշտպանությանը, դա, իհարկե, առաջնահերթություն է, և մեր զրույցներում մենք կանգ ենք առել այն աշխատանքի վրա, որ անում ենք ավելի շատ հակաօդային պաշտպանության միջոցներ գտնելու և դրանք Ուկրաինա հասցնելու ուղղությամբ»,- ասել է Բլինքենը։

Նա նաև նշել է, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։