Վտանգված հուշարձանների ներկա վիճակն ուսումնասիրելու նպատակով մասնագիտական խումբն այցելել է Վայոց ձորի Արատեսի վանական համալիր

Լուրեր

10.09.2026 | 12:34
ԱԴԾ-ն ձերբակալել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցին՝ պետական դավաճանության մեղադրանքով
10.09.2026 | 12:25
ԿԿՀ-ն հրաժարվել է վարույթ հարուցել․ Փաշինյանի դեմ 11 դրվագով դիմում էր ներկայացվել
10.09.2026 | 12:22
Երևանի կենտրոնում կրպակներ են քանդում․ ՈՒՂԻՂ
10.09.2026 | 12:17
Ուկրաինան հարձակվել է Մախաչկալայի նավահանգստի վրա․ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է թատրոնի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 12:08
Բյուրեղավանի խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի արձանագրվել
10.09.2026 | 12:00
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը // «Լամբադա» կամուրջն այսօրվանից փակ է․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 11:52
Նորվեգիայի վարչապետը հայտարարել է, որ Մոլդովայում ԱԹՍ-ն «գրեթե հարվածել է» Զելենսկիի ինքնաթիռին
10.09.2026 | 11:43
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ
10.09.2026 | 11:35
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի ԱՄՆ միջանկյալ «ընտրություններից անմիջապես հետո»
10.09.2026 | 11:26
Մեղրիի համայնքապետը կալանավորվել է
10.09.2026 | 11:19
Արմեն Գրիգորյանը «Policy and Management Consulting Group»-ում կաշխատի մինչև դեկտեմբեր
10.09.2026 | 11:07
ՔԿ նախագահը Ինտերպոլի գլխավոր քարտուղարին է հանդիպել
10.09.2026 | 10:58
Թրամփը յուրաքանչյուր չափահաս ամերիկացու 5000 դոլար է խոստացել՝ միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի դեպքում
10.09.2026 | 10:52
Ձերբակալվել է սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվողը
10.09.2026 | 10:41
ՌԴ-ն գրոհել է Ուկրաինայի տարբեր շրջանները․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներն ընթացիկ մշտադիտարկման շրջանակում այցելել են մի շարք հուշարձաններ` դրանց ներկա վիճակն ուսումնասիրելու, ընթացող պեղումների, ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների վերահսկողության և առաջացած խնդիրները քննարկելու նպատակով․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Երևանի Շախմատի տուն այցի արդյունքում պարզվել է, որ արտաքին պատերի երեսպատի շարվածքներում առկա են պոկված, ճաքած, կոտրված, տեղաշարժված սալեր, քարաթափման դեպքեր և վտանգներ, տանիքի պարագծային հատվածներում նկատելի են ջրաթափանցումներ, ստորգետնյա օգտագործվող տարածքների հատվածներում առկա են խոնավության ներթափանցումներ և այլն: Ըստ այդմ՝ կառույցի տեխնիկական վիճակի և սեյսմիկ հետազոտություններ կատարելու անհրաժեշտություն է առաջացել: Այնուհետ կիրականացվի նախագծային առաջարկ, որի հաստատումից հետո կկատարվեն համապատասխան շինարարական աշխատանքներ:

Մասնագիտական խումբն այցելել է ՀՀ Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի Թարգմանչաց եկեղեցի՝ նախորդ տարի մեկնարկած վերականգնման աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով: Տեղում քննարկվել է ամրակայման հետ կապված նախագծային նոր լուծումների անհրաժեշտությունը:

Ընթացիկ տարում նախատեսվում է Արագածոտնի մարզի «Ագարակ» պատմամշակութային արգելոցի վաղ բրոնզե դարի կացարանների, միջնադարյան համալիրի և պարսպապատի վերականգնման և ամրակայման աշխատանքների մեկնարկը: Փորձագետները վերականգնման աշխատանքներից առաջ ուսումնասիրել են հուշարձանի և պատաշարերի ներկա վիճակը։ Վերականգնման աշխատանքները կսկսվեն հեղինակային հսկողության պայմանագրի կնքումից հետո։

Աշխատանքային խումբն այցելել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզի Հորս գյուղի Չեսար Օրբելյանի պալատ (Չեսարի դարպաս) և հարակից եկեղեցի, որտեղ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին տրված դրամաշնորհի շրջանակում ընթանում են հուշարձանի պեղման աշխատանքները։ Պեղումներին զուգահեռ իրականացվում են նախարարության կողմից 2023 թվականին պատվիրված նույն հուշարձանների նորոգման, ամրակայման և վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները: Այցի ընթացքում համայնքի ղեկավարի և պեղվող հատվածների հարևանությամբ ապրող բնակիչների հետ քննարկվել են ընթացիկ խնդիրները, մասնավորապես՝ եկեղեցու պեղումները շարունակելու համար համայնքային ճանապարհի մի հատվածի տեղափոխումը, բնակիչներից մեկի տնամերձ հողամասը հանրության գերակա շահ ճանաչելու և հուշարձանին վերադարձնելու հարցը։ Ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում խոչընդոտները կվերացվեն։

Վտանգված հուշարձանների ներկա վիճակն ուսումնասիրելու նպատակով մասնագիտական խումբն այցելել է Վայոց ձորի Արատեսի վանական համալիր: Կիսավեր հուշարձանախումբը բաղկացած է մի քանի մատուռից, եկեղեցիներից և գավիթներից (X-XIII դդ.): Ներկայում հուշարձանը գտնվում է կիսավեր վիճակում, թաղը փլուզվել է, կամարների մեծածավալ քարերը շրջվել են իրենց առանցքի շուրջ և ոչնչացման եզրին են: Մասնագիտական խումբը տեղում իրականացված չափումների արդյունքում ժամանակավոր լուծում է առաջարկել թաղի մասնակի պահպանման նպատակով: Քննարկվել է հուշարձանի վերականգնման աշխատանքը միջնաժամկետ ծախսային ծրագրում առաջիկա տարիներին ներառելու հարցը։

Այցի վերջին հուշարձանը Վայոց ձորի Զորաց եկեղեցին էր (XIV դդ.): Այստեղ բարերարի միջոցներով նախատեսվում են տանիքածածկերի նորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքներ: Նախագծանախահաշվային փաստաթղթերը օրենքով սահմանված կարգով համաձայնեցվել են նախարարության հետ։