Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը Վրաստանի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ կհրապարակվի հաջորդ շաբաթվա սկզբին․ ԵԽԽՎ նախագահ

Լուրեր

11.08.2026 | 11:21
RAF. Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ
11.08.2026 | 11:15
Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում բացահայտվել են չվճարված հարկային պարտավորություններ. ՊԵԿ
11.08.2026 | 11:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.08.2026 | 10:59
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են համագործակցության ընդլայնումը գյուղատնտեսության, էներգետիկայի և ՏՏ ոլորտներում
11.08.2026 | 10:51
Զապորոժիեում գիշերային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
11.08.2026 | 10:50
«Բարսելոնայի» ավագը տեղափոխվել է «Լիվերպուլ»
11.08.2026 | 10:43
Ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց
11.08.2026 | 10:33
Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախի նախկին ղեկավարը, կալանավորվել է
11.08.2026 | 10:30
Գալուզինը նշել է, թե երբ կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հարցը
11.08.2026 | 10:22
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11.08.2026 | 10:20
Դնեպրոպետրովսկում ռուսական հարվածների հետևանքով 3 մարդ է զոհվել
11.08.2026 | 10:13
2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը. ՇՎՏՄ-ն կոչ է անում տնտեսվարողներին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ
11.08.2026 | 10:01
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 09:43
Արմավիրի մարզում 2026-ի առաջին կիսամյակում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ՆԳՆ
11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
Բոլորը

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը հայտնել է, որ Վրաստանի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը կհրապարակվի հաջորդ շաբաթվա սկզբին, փոխանցում է Գրուզիա օնլայնը։

Ռուսոպուլոսը կոչ է անում վրացի օրենսդիրներին՝ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը լիովին հաշվի առնել Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները։

ԵԽԽՎ նախագահն արձագանքել է նաև բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին։

«Այս հարձակումները, ինչպես նաև ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառման մասին հաղորդումները պետք է ամբողջությամբ և թափանցիկ հետաքննվեն իշխանությունների կողմից, և պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկվեն՝ պաշտպանելու ցուցարարների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների, լրագրողների և խորհրդարանի անդամների անվտանգությունը՝ անկախ այս օրենքի վերաբերյալ իրենց տեսակետներին»,- նշել է Ռուսոպուլոսը:

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։ Դրա քննարկման ամբողջ ընթացքում Վրաստանում շարունակվել են բողոքի ցույցերը, որոնք ժամանակ առ ժամանակ վերածվել են ոստիկանության հետ բախումների։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտնել է օրենքի նկատմամբ վետո կիրառելու մտադրության մասին։