Ուկրաինայի ԶՈՒ-ն ստորաբաժանումները դուրս է բերում Վոլչանսկից և Լուկյանցևից

Լուրեր

07.10.2026 | 11:52
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի խոսնակ Դմիտրի Լիխովին հեռուստամարաթոնի ժամանակ հայտնել է, որ Խարկովի ուղղությամբ՝ Լուկյանցևի և Վոլչանսկի շրջաններում, ուկրաինացի պաշտպանները նահանջել են՝ զինվորականների կյանքը փրկելու և կորուստներից խուսափելու համար։ Այս մասին անցած գիշեր նշված էր Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի զեկույցում, իսկ այսօր Լիխովին այդ մասին ավելի մանրամասն է խոսել։

«Հակառակորդն իր ուժերը կենտրոնացնում է Խարկովի մարզում, ինչպես նաև Դոնեցկի շրջանի Կրամատորսկ և Պոկրովսկի ուղղություններում։ Խարկովի ուղղությամբ մեր զորքերի ստորաբաժանումները հետ են մղել թշնամու 18 հարձակում»,- նրա խոսքերն է մեջբերում «Ուկրաինսկայա պրավդան»։

Ըստ նրա՝ Լուկյանցևի և Վոլչանսկի շրջանների առանձին հատվածներում հակառակորդի կրակահերթի և հարձակման գործողությունների արդյունքում ուկրաինացի զինծառայողների կյանքը փրկելու և կորուստներից խուսափելու համար ստորաբաժանումները մանևրել են և տեղափոխվել առավել շահավետ դիրքեր։

«Մարտերը շարունակվում են։ Ուկրաինացի մարտիկները թույլ չեն տալիս ռուս օկուպանտներին ամրապնդել դիրքերը։ Իրականացվում են հակահարվածային գործողություններ։ Հակառակորդը գտնվում է պաշտպանության ուժերի մեր հրետանային և ԱԹՍ ստորաբաժանումների մշտական կրակային հսկողության տակ»,- ասել է գլխավոր շտաբի ներկայացուցիչը։