Քննարկվել են Հայաստանի տնտեսական և էներգետիկ անվտանգությանն առնչվող հարցեր

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Վաշինգտոնում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 13-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ ռեսուրսների հարցերով տեղակալ Ջեֆրի Փայեթի հետ։

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, մասնավորապես՝ ներկայացվել է Հայաստանի Հանրապետության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, վերջինիս իրականացման արդյունքում ակնկալվող տարածաշրջանային զարգացումները, Հայաստանի տնտեսական և էներգետիկ անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ ՀՀ տնտեսական զարգացման հեռանկարները, ներկայիս տնտեսական իրավիճակը և Հայաստանին «Շուկայական տնտեսության կարգավիճակ» շնորհելու ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը։

Նույն օրը հանդիպում է կայացել նաև ԱՄՆ առևտրային ներկայացուցչի՝ Եվրոպայի և Միջին Արևելքի հարցերով տեղակալ Բրայան Թրիքի հետ։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը, մասնավորապես՝ ԱՄՆ ՄԶԳ կողմից ՀՀ-ում ծրագրերի իրականացումը, արտահանման դիվերսիֆիկացման ծրագրի մշակման օժանդակությունը, ինչպես նաև ՀՀ և ԱՄՆ միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի վերջերս կայացած նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման անհրաժեշտությունը։
Կարևորվել է բոլոր նախանշված ուղղություններով աշխատանքների հետագա շարունակականության ապահովումը։