Թուրքմենական գազը կհասնի Թուրքիա․ Անկարան և Բաքուն գազային նոր համաձայնագիր են ստորագրել

Լուրեր

07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
Բոլորը

Թուրքիան ու Ադրբեջանը բնական գազի ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել։ Փաստաթուղթը Ստամբուլում ստորագրել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միխայիլ Ջաբարովն ու Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ջաբարովը նշել է, որ այս համաձայնագիրը ոչ միայն կապահովի Ադրբեջանի էներգառեսուրսների, առաջին հերթին՝ բնական գազի մատակարարումը Թուրքիա և եվրոպական շուկաներ, այլև կհեշտացնի Կենտրոնական Ասիայից թուրքական շուկա ռեսուրսների մատակարարումը, իսկ ապագայում՝ դեպի համաշխարհային շուկա՝ Ադրբեջանի տարածքով։

Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ էլ՝ Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև բնական գազի ոլորտում համագործակցության համաձայնագրով հարաբերությունները նոր հարթություն են ստացել։ Նա նաև նշել է, որ երկու երկրները մինչ օրս համատեղ մշակել են բազմաթիվ նախագծեր։

«Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն առաջնահերթ նշանակություն ունի Կասպից և Կովկասյան տարածաշրջանից Թուրքիա և համաշխարհային շուկաներ Թուրքիայի տարածքով նավթի, հատկապես՝ ադրբեջանական նավթի մատակարարման համար։ Այս նոր համաձայնագրում շատ հարցեր կան։ Փաստաթղթի շրջանակում նախատեսում ենք, որ մինչև 2030 թվականն ադրբեջանական բնական գազի հավելյալ ծավալները կհասնեն Թուրքիա, իսկ որոշ ծավալի բնական գազ Եվրոպա կհասնի Թուրքիայի տարածքով։ Կարևոր խնդիրն  այն է, որ այս համաձայնագրի արդյունքում մենք համաձայնության ենք եկել Թուրքմենստանի բնական գազը Ադրբեջանով և Վրաստանի տարածքով Թուրքիա փոխադրելու վերաբերյալ»,- ասել թուրք նախարարը։

Բայրաքթարի տեղեկացմամբ՝ Իգդիր-Նախիջևան գազատարը շահագործման կհանձնվի այս տարի․ «Հուսանք, որ այս ձմռանը Նախիջևանի բնական գազը կմատակարարվի Թուրքիայի տարածքով: Մենք նախատեսում ենք հնարավորինս շուտ շահագործման հանձնել այս գիծը: Մեր շինարարական աշխատանքները ակնհայտորեն մոտենում են ավարտին»:

Հավելենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել էր գազատարի հիմնարկեքին։ Factor TV-ին ավելի վաղ ներկայացրել էր, թե ինչ է իրենից ներկայացնում նշյալ գազատարը և ինչ նշանակություն ունի։

Էմմա Չոբանյան