Վոլչանսկի հյուսիսային ծայրամասում մարտերը շարունակվում են

Լուրեր

07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
Բոլորը

Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը ուկրաինական հեռուստատեսությամբ խոսել է Վոլչանսկի շրջանում տիրող իրավիճակի մասին, որտեղ շարունակվում է ռուսական զորքերի ինտենսիվ հարձակումը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Հակառակորդը չի դադարում Վոլչանսկի ուղղությամբ առաջխաղացման փորձերը: Քաղաքի հյուսիսային ծայրամասում ակտիվ հրաձգային մարտեր են ընթանում»,- ասել է Սինեգուբովը։

Նա հավելել է, որ քաղաքը «մաքրում են ռուսական դիվերսիոն-հետախուզական խմբերից»:

Ավելի վաղ ռուս զինվորականները հայտնել էին, որ մտել են Վոլչանսկ, սակայն Կիևը հերքել է այդ տեղեկությունը։ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի առավոտյան հաղորդագրության մեջ ասվում է, որ իրավիճակն այս հատվածում վերահսկելի է, իսկ ուկրաինական ուժերը Վոլչանսկում «մաքրում են քաղաքի շրջանները»։

Ըստ Սինեգուբովի՝ երեքշաբթի Վոլչանսկի շրջանում ռուսական հրետակոծության հետևանքով զոհվել է երկու բնակիչ.  քաղաքում ժամը 11:55-ին զոհվել է 80-ամյա տեղի բնակիչ, իսկ նրա առանձնատունը հրդեհվել է։ Հարևան Գատիշչի գյուղում էլ բեկորային վնասվածքներից 83-ամյա տղամարդ է մահացել։

Սինեգուբովը նաև հայտնել է, որ իշխանությունները տարհանել են 7531 մարդու, այդ թվում՝ 568 երեխայի և հաշմանդամություն ունեցող 201 անձի։