Բայրամովն իր հերթին է հայտարարել՝ Մինսկի խումբը պահպանելու անհրաժեշտություն չկա

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, Եվրոպայի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբն իր գործունեության 30 տարիների ընթացքում չի նպաստել ԼՂ հակամարտության կարգավորման լուծմանը:

«Մենք կարծում ենք, որ կարիք չկա պահպանել այս արխայիկ ինստիտուտները, որոնց մանդատները սպառվել են, կորցրել են իրենց ֆունկցիոնալ կարողությունները։ Նաև, հաշվի առնելով ԵԱՀԿ սահմանափակ բյուջեն, կարելի է ասել, որ սրա վրա լրացուցիչ միջոցներ ծախսելու կարիք չկա։ Տվյալ դեպքում այդ կառույցներին հղումները ոչ թե բարելավում են իրավիճակը, այլ հակառակը՝ վնասում»,- ասել  է Բայրամովը։

Նա նաև կարծիք է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ երկկողմ բանակցությունը դրական ձևաչափ է, և վերջին 6 ամսում այդ ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել։ Որպես դրական զարգացում՝ Բայրամովը նշել է ապրիլին երկու երկրների սահմանի մի հատվածում սահմանազատման գործընթացի մեկնարկը։ Ադրբեջանցի պաշտոնյան նաև նշել է, որ խաղաղության համաձայնագրից ակնկալիքները պետք է իրատեսական լինեն։

«Սա շատ բարդ և անհրաժեշտ գործընթաց է։ Խաղաղության համաձայնագիրն ադրբեջանական կողմի համար պետք է լինի արդար և միջազգային իրավունքի վրա հիմնված համաձայնություն՝ բացառելով ապագայում որևէ վիճելի հարց սեղանի շուրջ դնելու հնարավորությունը։ Մենք նաև հաշվի ենք առնում մյուս կողմի ակնկալիքները և աշխատում ենք փոխադարձ լուծումների ուղղությամբ։ Ալմաթիի բանակցությունները հաջորդ քայլն էին։ Դա մեծ քայլ է, թե՝ փոքր, կիմանանք միայն գործընթացի ավարտին։ Բայց ես կասեմ, որ սա գործընթացի կարևոր մասն է»,- ասել է Բայրամովը։

Հավելենք, որ Բորջի հետ հանդիպմանը ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու կոչ էր արել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։