Ժամանակն է վերացնել Մինկի խումբն ու դրա հետ կապված ինստիտուտները․ Ալիևը՝ ԵԱՀԿ գործող նախագահին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, Եվրոպայի  և առևտրի նախարար Իեն Բորջի գլխավորած պատվիրակությանը։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Բորջը գոհունակությամբ է հիշել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահի հետ կայացած հանդիպումն ու քննարկումները։ Նա նշել է, որ Մալթան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ու խաղաղության պայմանագրի բանակցությունների գործընթացին։

Ալիևն իր հերթին նշել է, թե «Բաքուն է նախաձեռնել խաղաղության գործընթացը և հիմնարար սկզբունքները, որոնք այդ գործընթացի հիմք են հանդիսանում, իսկ խաղաղության համաձայնագրի տեքստը պատրաստվել է Ադրբեջանի կողմից և ներկայացվել քննարկման»։ Նա ասել է, որ ներկայում շարունակվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը՝ խաղաղության օրակարգն առաջ մղելու համար։

Ադրբեջանի նախագահը կրկին դժգոհել է ԵԱՀԿ-ից և Մինսկի խմբի գործունեությունից։ Նա նշել է , թե «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վարած բանակցային գործընթացը ծառայել է ադրբեջանական տարածքների օկուպացիայի շարունակմանը»։

Ալիևը հերթական անգամ արդարացրել է Արցախի դեմ  իրականացրած ռազմական ագրեսիան ու էթնիկ զտումը՝ հայտարարելով, թե «Ադրբեջանը վերջ է դրել օկուպացիային՝ ապահովելով իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին և ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան»։

«Ասելով, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն արդեն մնացել է պատմության մեջ և գոյություն չունի՝ Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ ժամանակն է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները։ Ադրբեջանական կողմը բարձրացրել է այս հարցը, և որևէ պատճառ չկա, որ հայկական կողմը չհամաձայնի դրան»,- ասվում է Ալիևի աշխատակազմի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ նախօրեին Իեն Բորջը Հայաստանում էր։ Նա տարբեր պաշտոնյաների հետ բանակցություններ է անցկացրել, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի։

Էմմա Չոբանյան