Պատրուշևն ու Դյումինը նշանակվել են Պուտինի օգնականներ, Պեսկովը պահպանել է իր պաշտոնը

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել նախագահի աշխատակազմում նշանակումների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչոլվ Կրեմլին։

Մասնավորապես, Պուտինն իր օգնական է նշանակել Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Նիկոլայ Պատրուշևին։ Մայիսի 12-ին նա ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, նրան փոխարինել է պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուն։

Պուտինի օգնական է նշանակվել նաև Ալեքսեյ Դյումինը, որը Տուլայի շրջանի նահանգապետն է 2016 թվականից։ Նախագահի օգնականներ են նշանակվել կրթության նախկին նախարար Անդրեյ Ֆուրսենկոն և մշակույթի նախկին ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։

Աշխատակազմի ղեկավարի նոր տեղակալ է դարձել Մաքսիմ Օրեշկինը, որը Պուտինի օգնականն էր։ Սերգեյ Կիրիենկոն, Ալեքսեյ Գրոմովը և Դմիտրի Կոզակը պահպանել են տեղակալների իրենց պաշտոնները։ Անտոն Վայնոն կշարունակի ղեկավարել նախագահի աշխատակազմը։

Դմիտրի Պեսկովը ևս պահպանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Պեսկովը 2008 թվականից աշխատում է Պուտինի մամուլի խոսնակ, երբ այդ ժամանակ վերջինը զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը։ 2000-ից Պեսկովն աշխատել է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունում, մինչ այդ տարբեր պաշտոններում աշխատել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատանը։