Պուտինը վերընտրվելուց հետո մայիսի 16-17-ն առաջին արտասահմանյան այցով Չինաստանում կլինի
Քաղաքականություն
14.05.2024 | 12:50ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հրավերով մայիսի 16-17-ը պետական այցով կմեկնի Չինաստան։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հրավերով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2024 թվականի մայիսի 16-17-ը պետական այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ որպես իր առաջին արտասահմանյան այց պաշտոնը ստանձնելուց հետո»,- ասվում է հաղորդագրությունում։
Այցը կընդգրկի երկու քաղաք՝ Պեկին և Հարբին։