ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Ուկրաինա՝ ի նշան Ռուսաստանի ռազմական հարձակմանը դիմադրող երկրին աջակցության։ Երկօրյա այցը, որը գաղտնի էր պահվում՝ մինչև երեքշաբթի լուսադեմին Բլինքենի գնացքի ժամանումը, նրա չորրորդ ուղևորությունն է Կիև 2022 թվականի սկզբին ռուսական լայնածավալ ներխուժումից ի վեր, գրում է VOA-ն:

Պետքարտուղարությունը հայտնել է, որ Բլինքենը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, վարչապետ Դենիս Շմիգալի և արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը «կքննարկի ռազմադաշտում վերջին զարգացումները, ամերիկյան անվտանգության և տնտեսական նոր աջակցության ազդեցությունը, անվտանգության երկարաժամկետ պարտավորությունները և այլն, ինչպես նաև Ուկրաինայի տնտեսական վերականգնմանն աջակցելու շարունակական աշխատանքը», հայտնել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Պաշտոնատար անձանց տվյալներով՝ Բլինքենը հանդես կգա «հզոր վստահության ուղերձով» այն ժամանակաշրջանում, երբ երկիրն ամբողջ ուժով փորձում է զսպել ՌԴ խոշոր հարձակումը Խարկովի շրջանում՝ երկրի մեծության երկրորդ քաղաքում։

Այցը տեղի է ունենում երեք շաբաթ անց այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսը վերջապես ընդունել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթը: Բեկումը տեղի է ունեցել Վաշինգտոնում ֆինանսավորման շուրջ մեկ տարուց ավելի տևած երկկուսակցական վեճերից հետո: