Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է Շարժայի շախմատային մրցաշարում
Հայաստանի ներկայացուցիչները մեկնարկում են Շարժայի շախմատային միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄԷ-ի Շարժա քաղաքում մեկնարկող Masters մրցաշարին կմասնակցեն շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանը:
Հայաստանը մասնակիցներ կունենա նաև Challengers և Future ենթախմբերում:
Շարժայի միջազգային մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: Masters կարգի մրցաշարին մասնակցում է 88 շախմատիստ: