Ապրիլի 22-ից ի վեր ՄԻՊ արագ արձագանքման խմբերն իրականացրել են ավելի քան 25 այցեր Ոստիկանության բաժիններ, ԲԿ-ներ․ ՄԻՊ

Լուրեր

07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

Տավուշի մարզում և հանրապետության այլ բնակավայրերում, այդ թվում՝ Երևանում մեկնարկած հավաքների և բողոքի ակցիաների առաջին իսկ օրվանից Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

Ապրիլի 22-ից ի վեր ՄԻՊ արագ արձագանքման խմբերն իրականացրել են ավելի քան 25 այցեր Ոստիկանության բաժիններ, բժշկական հաստատություններ, առանձնազրույցներ են ունեցել ավելի քան 300 անձանց հետ:

Նշված ժամանակահատվածում առաջ եկած մի շարք խնդիրների, այդ թվում` իրավասու մարմինների կողմից առերևույթ անհամաչափ ուժի գործադրման, նվազագույն իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրների, պատգամավորին ազատությունից զրկելու, լրագրողների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու, ատելության խոսքի բացառման, երեխաների լավագույն շահի երաշխավորման, հավաքներին մասնակցությունը խոչընդոտելու և հավաքներին մասնակցությունը հարկադրելու և այլ խնդիրների առնչությամբ Պաշտպան Անահիտ Մանասյանը հանդես է եկել նաև հրապարակային հայտարարություններով, որոնք զետեղված են ombuds.am կայքում:

Իրավասու մարմինների հետ հաղորդակցության արդյունքում լուծում են ստացել բազմաթիվ խնդիրներ։
Այս պահին էլ շարունակվում են ինչպես լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները, այնպես էլ ՄԻՊ աշխատակազմում ստացված ահազանգերի վերլուծությունը։

Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ ՄԻՊ աշխատակազմը շարունակում է ապահովել Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով Պաշտպանին վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը:

Վերոնշյալի հաշվառմամբ՝ կոչ ենք անում զերծ մնալ ՄԻՊ հաստատության հեղինակությունն արատավորող անհիմն հայտարարություններից և գործել էթիկայի սկզբունքների պահպանմամբ: