Ուկրաինայում փոխել են «Խարկով» խմբավորման հրամանատարին՝ ռուսական հարձակումների ֆոնին

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Խարկովի մարզում անցյալ շաբաթվանից սկսված ռուսական հարձակումների ֆոնին՝ Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարությունը փոխել է զորքերի «Խարկով» օպերատիվ-մարտավարական խմբի հրամանատարին։ Մեկ ամիս առաջ նշանակված Յուրի Գալուշկինին փոխարինել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Միխայիլ Դրապատին։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները, փոխանցում է Current Time-ը։

Այս նշանակումը տեղի է ունեցել մայիսի 11-ին։ Դրապատին շարունակելու է կատարել նաև ԳՇ-ում իր պարտականությունները։ Պաշտոնապես այս մասին դեռևս չի հաղորդվում։

Մինչ զինվորականների պատրաստության գծով Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակվելը՝ Դրապատին ղեկավարել է Խերսոնի օպերատիվ-մարտավարական խումբը։ Նրա հրամանատարությամբ ուկրաինական զորքերի ստորաբաժանումներից մեկը մասնակցել է 2022 թվականին Խերսոնի ապաօկուպացմանը։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ մայիսի 11-12-ը ռուսական զորքերը գրավել են Գատիշչե, Կրասնոյե, Մորոխովեց և Օլեյնիկովո բնակավայրերը, մարտեր են ընթանում Դեգտյարնոյե, Վոլչանսկ և Կազաչյա Լոպան բնակավայրերում։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն ընդունել է ռուս զինվորականների մարտավարական հաջողությունները Վոլչանսկի շրջանում։