Կարևոր է պաշտպանել Վրաստանի եվրոպական ապագան․ ԵՄ 12 երկրների ԱԳ նախարարները դիմել են Բորելին ու Վարհեիին

Լուրեր

11.08.2026 | 13:12
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
11.08.2026 | 13:00
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է քրդական PKK-ի զինյալների համար համաներում հայտարարելու օրենքը
11.08.2026 | 12:49
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով
11.08.2026 | 12:40
Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
11.08.2026 | 12:34
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
11.08.2026 | 12:29
Այո՛, դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործով ՔԿ հաղորդագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
Բոլորը

ԵՄ անդամ 12 երկրների ԱԳ նախարարները դիմել են Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, ինչպես նաև Հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեիին՝ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված։

Ուղերձում ԱԳ նախարարները քննադատում են Վրաստանի կառավարության վերջին գործողությունները և հայտարարում, որ երկրի եվրոպական ինտեգրացիան սպառնալիքի տակ է, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։

Նախարարները նշում են, որ Վրաստանի իշխանությունները վտանգի տակ են դնում երկրի եվրաինտեգրումը, իսկ այսպես կոչված, «ռուսական օրենքը» Վրաստանում ժողովրդավարական և մարդու իրավունքների հետընթացի տագնապալի հետագծի ևս մեկ նշան է։ Նրանք խնդրում են Բորելին և Վարհեիին՝ անհապաղ բանավոր տեղեկատվություն տրամադրել Եվրահանձնաժողովին այն մասին, թե առաջարկվող օրենքն ինչպես կազդի Թբիլիսիի կողմից 9 քայլերի իրականացման վրա։

«Խնդրում ենք դա անել առաջնահերթության կարգով և ապահովել, որ այս հրապարակային գնահատականը հայտնվի Վրաստանի խորհրդարանում վերջնական քվեարկությունից առաջ։ Ուժի կիրառումը խաղաղ ցուցարարների ու ակցիան լուսաբանող լրագրողների նկատմամբ, հիմնարար իրավունքների ու ազատությունների ճնշումն անհամատեղելի են ժողովրդավարության և եվրոպական արժեքների հետ։ Իր ելույթում «Վրացական երազանքի» պատվավոր նախագահը նաև ամրապնդել է  կառավարության հեռացումն արևմտյան ժողովրդավարական սկզբունքներից։ Մենք ձեզ ուղիղ և հստակ ազդանշան ենք ուղարկում, քանի որ կարևոր է պաշտպանել Վրաստանի եվրոպական ապագան»,- ասվում է նամակում։