Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու հիմնահատակ ավերումն ադրբեջանական վանդալիզմի հերթական դրսևորումն է

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

2024 թվականի մայիսի 11-ին համացանցում տարածվեց արբանյակային լուսանկար, որտեղ հստակ երևում է, որ Ադրբեջանը հիմնովին ավերել է Բերձորի Սբ․ Համբարձման եկեղեցին։ Վանդալիզմի այս հերթական դրսևորումը սովորական երևույթ է այդ պետության համար, որի գերխնդիրներից մեկն է ոչնչացնել հայկական հետքը բռնազավթված տարածքներում․ տեղեկացնում են «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամից։

«Սա մշակութային ցեղասպանություն է, որը բնորոշվում է հետևյալ կերպ․ էթնո-կրոնական կամ կրոնական խմբի մշակութային արժեքների կանխամտածված անտեսում կամ ոչնչացում, որը ցեղասպանության հետ ասոցացվող գործողություններից է։ Նպատակն է ապացուցել, որ այդ խումբը երբևէ չի ապրել տվյալ տարածքում և չի ունեցել մշակութային ներկայություն։

Հիշեցնենք, որ դեռևս 2022 թվականին Ադրբեջանի «Հուշարձանների պահպանության հասարակական կազմակերպությունը» հայտարարություն էր տարածել, որ նախաձեռնում են Բերձորի Սբ․ Համբարձման եկեղեցին վերածել մզկիթի։ Կարևոր է փաստել, որ Ադրբեջանի պետական քաղաքականությունը՝ ի դեմս Ալիևի և իր ստեղծած բռնապետական ռեժիմի, բացահայտ հայտարարություն է տարածել, որ շարունակելու է վերջին երեսուն տարիների ընթացքում հայերի ստեղծած ժառանգությունը ոչնչացնել։ Դրա ամենավառ օրինակն էր, 2021 թվականի մարտի 25-ին BBC լրատվականի կողմից տարածված լուսանկարը, որտեղ երևում է, որ Մեխակավանի Սբ․ Աստվածածին եկեղեցին (կառուցված 2013 թվականին) հիմնահատակ ավերված էր (https://www.bbc.com/news/av/world-europe-56530604)։
Այսպես, քաղաքակիրթ աշխարհի լուռ համաձայնությամբ քայլ առ քայլ Արցախի տարածքում ոչնչացվում է հայկական մշակութային հետքը։ Իսկ որ Ադրբեջանը ավարտին կհասցնի իր ծրագրած մշակութային ցեղասպանությունը, կասկած չի հարուցում։ Վկա են Նախիջևանում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող այլ տարածքներում տեղի ունեցածը։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը խստորեն դատապարտում է Ադրբեջան պետության կողմից վանդալիզմի հերթական գործողությունը»,- ասված է հաղորդագրությունում։