Նիդերլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից

Լուրեր

07.10.2026 | 11:52
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Նիդերլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը։

Շվեդիայի ոստիկանությունը հետաքննում է նկարահանող խմբի կին անդամներից մեկից ստացած բողոքը՝ հինգշաբթի երեկոյան կիսաեզրափակչում նիդերլանդցի երգչի ելույթից հետո տեղի ունեցած միջադեպից հետո:

«Եվրատեսիլի» 68-ամյա պատմության մեջ առաջին անգամ մասնակիցը որակազրկվել է հնգօրյա միջոցառման մեկնարկից հետո:

«Մենք զրո հանդուրժողականության քաղաքականություն ենք վարում մեր միջոցառման ժամանակ ոչ պատշաճ պահվածքի նկատմամբ և պարտավորվում ենք ապահովել անվտանգ և ապահով աշխատանքային միջավայր մրցույթի ամբողջ անձնակազմի համար: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Յոսթ Կլայնի վարքագիծը թիմի անդամի նկատմամբ համարվում է մրցույթի կանոնների խախտում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Շվեդական SVT հեռուստաընկերությունը հայտնել էր, որ դեպքը կարող է տեղի ունեցած լինել լուսանկարչի հետ ֆիզիկական բախման պատճառով, մեկ այլ լրատվամիջոց էլ հայտնում էր, որ Իսրայելի և Նիդերլանդների մասնակիցների միջև վեճ է ծավալվել:

Ըստ The Guardian-ի, մայիսի 9-ի երեկոյան մամուլի ասուլիսում Քլայնի և իսրայելական պատվիրակության միջև բախումները թույլ են տալիս ենթադրել, որ միջադեպը քաղաքական բնույթ է կրում:

Լրագրողը հարցրել է Իսրայելի ներկայացուցիչ Գոլանին, թե արդյոք նա մտածել է այն մասին, թե մրցույթին իր ներկայությունը կարող է վտանգի ենթարկել մյուս մասնակիցներին և ներկա երկրպագուներին, ինչին հաղորդավարուհին միջամտել է և ասել, որ ինքը պարտավոր չէ պատասխանել այդ հարցին, եթե չի ցանկանում: Քլեյնը, որը նստած է եղել նրա կողքին, հավելել է՝ «ինչու ոչ»: