«Արամ Խաչատրյան» հիմնադրամը և Խաչատրյանի միջազգային փառատոնը կներկայացվեն Եվրոպական փառատոների ասոցիացիայի գագաթնաժողովին

Լուրեր

16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
16.05.2026 | 10:16
Հրդեհ Ստեփանավան քաղաքում
16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
Բոլորը

Մայիսի 12-ից 15-ը «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը կմասնակցի Եվրոպական փառատոների ասոցիացիայի (EFA, European Festivals Association) Արվեստի փառատոների գագաթնաժողովին, որը տեղի կունենա Գերմանիայի Ուսեդոմ կղզում․ տեղեկացնում են «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամից։

Փառատոների 200 կազմակերպիչներ և երաժշտական աշխարհի ներկայացուցիչներ հագեցած օրակարգով կմիավորվեն՝ ներկայացնելու իրենց փորձառությունը, մտահոգությունները, իրենց գեղարվեստական առաջարկներն ու մտորումները:
Միջոցառմանը Մարտին Թովմասյանը կներկայացնի «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը, Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը, որը Եվրոպական փառատոների ասոցիացիայի անդամ է։

Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը տարածաշրջանում դասական երաժշտության լայնորեն ճանաչելի փառատոներից է, որի հեղինակությունն ու մասնակիցների աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում են։

2013թ․ հիմնադրված փառատոնն ամեն տարի մայրաքաղաք Երևանում հյուրընկալում է համաշխարհային մեծության սիրված արտիստների, որոնք երաժշտության միջոցով ստեղծում են միջմշակութային երկխոսության մթնոլորտ, ինչպես նաև իրենց կատարումներով ընդլայնում Արամ Խաչատրյանի երաժշտության ճանաչումը։