Ալիևը հայտարարել է, թե «սահմանազատումն իրականացվում է Բաքվի պայմաններով»

Լուրեր

07.10.2026 | 15:01
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

Եթե մենք տեսնենք, որ Ֆրանսիայի կողմից Հայաստանին տրամադրվող մահաբեր զենքերը հասնում են կրիտիկական մակարդակի, մեզանից ոչ ոք չպետք է նեղանա։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի հայկական Շուշի քաղաքում բնակեցվող մարդկանց հետ հանդիպմանը։

«Ամեն դեպքում՝ բոլորը գիտեն, թե մենք ինչի ենք ընդունակ, ինչի է ունակ մեր բանակը և որքան ուժեղ է մեր կամքը։ Մեզ ոչ ոք չի կարող դիմադրել։ Ոչ ոք չի կարող մեզ ինչ-որ բան թելադրել կամ խառնվել մեր ներքին գործերին։ Մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ ենք համարում»,- ասել է Ալիևը՝ դժգոհելով հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությունից։

«Նայեք մեզ այսօր, ովքեր, ինչպես ասում են, գլխավոր դերն են խաղում՝ Ֆրանսիան ու Ամերիկան։ Պետք է հստակ ասել, առավել ևս՝ Ֆրանսիային։ Նրանք պետք է իմանան, որ մեր կամքից դուրս որևէ հարց չի կարող լուծվել այս տարածաշրջանում։ Ինչ-որ դեսպանի Շուշի (նկատի ունի ԱՄՆ դեսպանի Շուշի այցը) գալը մեզ որպես շնորհակալություն չպետք է ներկայացվի։ Գալով-չգալով ոչինչ չի փոխվում։ Այստեղ՝ այս հողում, մենք ենք ասելու։ Ուզում եմ ևս մեկ անգամ ասել և՛ ադրբեջանական ժողովրդին, և՛ նրանց, ովքեր հետաքրքրված են այս տարածաշրջանով, որ այստեղ ոչ մի քայլ չպետք է արվի առանց մեզ հաշվի առնելու»,- հայտարարել է Ալիևը։

Նա նաև նշել է, թե «սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում է Բաքվի պայմաններով, և դա հաջորդ հաղթանակն է, և որ Ղազախի օկուպացված հողերը վերադարձվում են առանց մեկ կրակոց արձակելու»: