Եվրոպական ութ երկրներ զգուշացրել են՝ Վրաստանի եվրոպական ապագան վտանգված է

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Սկանդինավյան և Բալթյան երկրները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ զգուշացնելով, որ վրացական իշխանություններն ընտրել են մտահոգիչ ուղիգիծ, որը ոչնչացնում է Վրաստանի եվրոպական ապագան։ Այս մասին ասվում է ութ երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակել է Շվեդիայի ԱԳՆ-ն, գրում է Գրուզիա օնլայնը։

Հայտարարությունը պատրաստվել է տարածաշրջանային համագործակցության ձևաչափի շրջանակում, որն ընդգրկում է Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Լատվիան, Լիտվան, Նորվեգիան և Շվեդիան։

Երկրները հայտարարել են, որ անցյալ դեկտեմբերին Վրաստանին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ շնորհելով՝ Բրյուսելը ցույց տվեց, որ աջակցում է վրաց ժողովրդի ձգտումներին։

«Վրաստանին տրվել է հստակ ճանապարհ՝ սկսելու անդամակցության բանակցությունները, այնուհետև՝ Եվրամիությանը միանալու համար: Այնուամենայնիվ, վերջերս վրացական իշխանություններն ընտրել են մտահոգիչ հետագիծ, որը ոչնչացնում է Վրաստանի եվրոպական ապագան»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Վրաստանի խորհրդարանում քննարկվող «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծն անհամատեղելի է եվրոպական նորմերի ու արժեքների հետ։