Բորելը հայտարարել է, որ Իսպանիան, Իռլանդիան ու ԵՄ մի շարք այլ անդամներ պատրաստվում են ճանաչել Պաղեստինը

Լուրեր

21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
Բոլորը

Իսպանիան, Իռլանդիան ու Եվրամիության անդամ մի շարք այլ երկրները ծրագրում են մայիսի 21-ին ճանաչել Պաղեստին պետությունը։ Այս մասին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ում սպասվող քվեարկությունից առաջ՝ կազմակերպությանը Պաղեստինի լիիրավ անդամ դառնալու հայտի վերաբերյալ, գրում է Reuters-ը։

Իսպանական RNE ռադիոկայանի եթերում պատասխանելով հարցին՝ արդյո՞ք մայիսի 21-ն Իսպանիան, Իռլանդիան և ԵՄ այլ երկրներ կճանաչեն Պաղեստին պետությունը, Բորելը պատասխանել է՝ այո, միաժամանակ, նշելով Սլովենիայի մասին:

«Սա քաղաքական բնույթի խորհրդանշական ակտ է։ Ավելին է, քան պետություն, այն ճանաչում է այդ պետության գոյության կամքը»,- ասել  նա՝ հավելելով, որ, հավանաբար, այդ օրինակին հետևելու են Բելգիան ու այլ երկրներ։

Ավելի վաղ Իռլանդիայի ազգային հեռարձակող RTE-ն հայտարարել էր, որ Իսպանիան, Իռլանդիան, Սլովենիան և Մալթան սպասում են ՄԱԿ-ի քվեարկությանը և քննարկում են մայիսի 21-ին Պաղեստինի համատեղ ճանաչման հարցը: