Թուրքիան հերքում է Իսրայելի պնդումները, թե առևտրային արգելքի սահմանափակումները թուլացվել են

Լուրեր

30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
30.04.2026 | 21:29
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
30.04.2026 | 21:00
ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, «Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
30.04.2026 | 20:13
Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին
30.04.2026 | 20:00
Ադրբեջանը ոչնչացնում, յուրացնում է հայկական հետքը․ սա թույլ չի տալիս լիարժեք հավատալ խաղաղությանը․ Դիաննա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:47
Չեմպիոնների լիգայում հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
Բոլորը

Իսրայելի պնդումները, թե Անկարան թեթևացնում է Իսրայելի հետ առևտրի սահմանափակումները, «բացարձակ մտացածին են և իրականության հետ կապ չունեն»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«Իսրայելի արտգործնախարարի հայտարարությունները բացարձակ մտացածին են և իրականության հետ կապ չունեն։ Որոշումը մնում է ուժի մեջ։ Իսրայելի հետ առևտուրը դադարեցնելու մեր որոշումն ուժի մեջ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ չեն կատարվել Գազայի վրա Իսրայելի հարձակումները դադարեցնելու մեր պայմանները, մշտական ​​հրադադարի ապահովումը և Գազայի մեր պաղեստինցի եղբայրներին մարդասիրական օգնության անխափան առաքումը»,- գրել է Բոլաթը X-ի իր էջում։

Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը գրառմամբ հայտնել էր, որ Թուրքիան առևտրային արգելքի որոշ սահմանափակումներ թուլացրել է։

«Էրդողանը նահանջեց և չեղարկեց առևտրի շատ սահմանափակումներ, և դասը պարզ է։ Մենք չպետք է տրվենք բռնապետի սպառնալիքներին, մենք պետք է այլընտրանքներ ստեղծենք և կախված չլինենք «Մուսուլման եղբայրների» տղայից, որը կարող է ցանկացած պահի այդ ամենը դադարեցնել»,- X-ում գրել էր Կացը։

Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ Անկարան որոշ շինանյութեր ներառել է Իսրայել ներմուծման և արտահանման արգելքի բացառությունների ցանկում։ Ըստ տեղեկությունների՝ Թուրքիայի Առևտրի նախարարությունը նամակներ է ուղարկել տեղական որոշ գործարանների, որոնք մինչ արգելքի ուժի մեջ մտնելն աշխատել են Իսրայելի հետ։ Չի նշվում, թե կոնկրետ որ ապրանքների մասին է խոսքը։

Հիշեցնենք՝ Թուրքիայի Առևտրի նախարարությունը մայիսի 2-ին հայտարարել էր, որ Անկարան դադարեցնում է ամբողջ արտահանումն ու ներմուծումը Իսրայել։ Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ ասել էր, որ ոչ մի ընդունելի բան չկա Իսրայելի և Պաղեստինի միջև տեղի ունեցող զարգացումների մեջ, և որ Իսրայելը մինչ այժմ դաժանորեն սպանել է 40-45,000 պաղեստինցիների:

«Որպես մահմեդականներ՝ մեզ համար անհնար է կանգնել և կողքից հետևել դրան։ Այլևս չէինք կարող համբերել, մենք մեր քայլերն արել ենք։ Մեր միջև առևտրի ծավալը կազմել է 9,5 միլիարդ դոլար։ Մենք փակեցինք այս դուռը»,- հայտարարել  էր Էրդողանը։

Նա նաև նշել էր, որ Թուրքիան կփորձի առևտրային բոյկոտի միջոցով «ստիպել Իսրայելին համաձայնել հրադադարի» և ավելացնել Գազային մարդասիրական օգնությունը:

Էմմա Չոբանյան