Իսրայելը դժգոհություն է հայտնել զենքի մատակարարումը մասամբ դադարեցնելու՝ ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ

Լուրեր

21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
Բոլորը

Իսրայելցի պաշտոնյաները դժգոհություն են հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Իսրայելին զենքի վաճառքը մասնակիորեն դադարեցնելու որոշման առնչությամբ՝ մտահոգված լինելով Ռաֆահում ռազմական գործողությունն ընդլայնելու իսրայելական ծրագրերով, որին ԱՄՆ-ը չի աջակցում, գրում է VOA-ն։

ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանը որոշումը «բարդ ու շատ հիասթափեցնող հայտարարություն է անվանել, որը հնչել է մի նախագահից, ում Իսրայելը շնորհակալ է եղել պատերազմի հենց սկզբից»։

«ՀԱՄԱՍ-ը սիրում է Բայդենին»,- X-ում գրել է Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը։

CNN-ին տված հարցազրույցում նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կշարունակի Իսրայելին պաշտպանական զենք մատակարարել, ինչպիսին է «Երկաթե գմբեթի» համար անհրաժեշտ զինամթերքը:

«Ես հստակ հասկացրել եմ, որ եթե նրանք մտնեն Ռաֆահ (իսկ նրանք դեռ չեն մտել), ապա ես չեմ մատակարարի զինամթերք, որոնք նրանք օգտագործել են Ռաֆահում, այլ քաղաքներում՝ այս խնդիրը լուծելու համար»,- ասել է նա:

Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահի վրա ցամաքային հարձակումը սպառնում է 1,3 միլիոն խաղաղ բնակիչների կյանքին, հայտարարել են ԱՄՆ պաշտոնյաները: