Կալուգայում ԱԹՍ-ն հարվածել է նավթավերամշակման գործարանին․ Խարկովում երկու մարդ է վիրավորվել բնակելի շենքերի հրթիռակոծության հետևանքով

Լուրեր

11.08.2026 | 12:29
Այո՛, դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործով ՔԿ հաղորդագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
11.08.2026 | 11:28
Էդ գմբեթները, որ սարքում էիք առանց թույլտվության, ի՞նչ եղան, էդ փողերի հաշվետվությունը ո՞ւր ա․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:21
RAF. Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ
11.08.2026 | 11:15
Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում բացահայտվել են չվճարված հարկային պարտավորություններ. ՊԵԿ
11.08.2026 | 11:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.08.2026 | 10:59
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են համագործակցության ընդլայնումը գյուղատնտեսության, էներգետիկայի և ՏՏ ոլորտներում
Բոլորը

Կալուգայի շրջանում հրդեհ է բռնկվել «Պերվիյ զավոդ» նավթավերամշակման գործարանում՝ անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։ Այս մասին շրջանի նահանգապետ Վլադիսլավ Շապշան։ Նրա խոսքով՝ հրդեհն արդեն մարվել է, տուժածներ չկան, գրում է Current Time-ը։

Տեղի բնակիչները Shot-ին պատմել են, որ ժամը 1-ի սահմաններում Ձերժինսկի թաղամասում մի քանի հզոր պայթյուն է լսվել, որից առաջ անօդաչու թռչող սարքերին բնորոշ ձայներ են լսվել։ Դրանից հետո տեղի նավթավերամշակման գործարանի տարածքում հրդեհ ու ծուխ են տեսել։ Astra-ի տվյալներով՝ գործարանի աշխատակիցները տարհանվել են։

Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարովոյտը հայտնել է Կորենևսկի շրջանում անօդաչու թռչող սարքի որսալու մասին։ Նրա խոսքով՝ ԱԹՍ-ն պայթել է գետնին, սակայն տուժածներ չկան։

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ ուկրաինական հինգ անօդաչու թռչող սարք են խոցել Բրյանսկի, Մոսկվայի և Բելգորոդի շրջաններում։ Գերատեսչության հաղորդագրության մեջ ոչինչ չի ասվում Կալուգայի և Կուրսկի շրջանների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։

Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի վրա «Շահեդ» տիպի տասը հարվածային անօդաչու թռչող սարքերով և երկու կառավարվող С-300/С-400 հրթիռներով։ Բոլոր անօդաչու սարքերը ոչնչացվել են, հայտնել են ուկրաինացի զինվորականները։

Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ Խարկովին հարվածել են գիշերը։ Երեք առանձնատներում հրդեհ է բռնկվել. Տուժել են 11-ամյա երեխա և 72-ամյա մի կին։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ հարձակումն իրականացվել է С-300 հրթիռով։ Ամբողջությամբ ավերվել է երկու բնակելի շենք։ Ընդհանուր առմամբ, վնասվել է 26 տուն։ 80 բաժանորդ մնացել է առանց լույսի, 4-ը՝ առանց գազի։