Ուկրաինայի պետական անվտանգության ծառայության ղեկավարը պաշտոնանկ է արվել․ ծառայության երկու աշխատակցի կասկածում են Զելենսկիի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ

Լուրեր

21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սերգեյ Ռուդին ազատել է Պետական անվտանգության վարչության ղեկավարի պաշտոնից։ Հրամանագիրը հրապարակվել է Ուկրաինայի ղեկավարի պաշտոնական կայքում։

Ռուդը վարչությունը ղեկավարում է 2019 թվականից։ Պաշտոնանկության պատճառները չեն նշվում։

Մայիսի 7-ին Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հայտարարեց Պետանվտանգության վարչության երկու գնդապետների ձերբակալության մասին, ովքեր կասկածվում են նախագահ Զելենսկիի, Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկի, Գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովի և պետական այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ։ Նրանք, ըստ գերատեսչության, եղել են ՌԴ ԱԴԾ գործակալական ցանցի մաս։

Քննիչների խոսքով՝ կասկածյալները «դրամական փոխհատուցման դիմաց օգնություն են ցուցաբերել ԱԴԾ աշխատակիցներին՝ Ուկրաինայի դեմ դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար»։