Պուտինը մտադիր չէ կանգ առնել, Ուկրաինային պետք է յուրաքանչյուր երկրի հստակ դիրքորոշումը․ Զելենսկի

Լուրեր

07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրում է տեղեկատվական ակվարիումում և կանգ առնելու մտադրություն չունի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ուկրաինան պայքարում է իր և Եվրոպայի համար և, հետևաբար, միջազգային աջակցության կարիք ունի, ասել է Զելենսկին Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք պետք է պաշտպանենք Ուկրաինան։ Դա է մեր ապագան և անկախությունը։ Պուտինը չի պատրաստվում կանգ առնել. նա գտնվում է տեղեկատվական ակվարիումում, իր հետախուզական ծառայությունների կառուցած այդ աշխարհում, նա ապրում է դրանում»,- ասել է նա։

Զելենսկին նշել է, որ երբեմն տարբեր երկրների որոշ ներկայացուցիչներ հաստատում են՝ պատժամիջոցներն այնքան էլ հզոր չեն։

«Նրանք գտնում են ձևաչափեր՝ ինչպես խուսափել դրանցից: Նրանք նույնիսկ գնում են [Պուտինի] երդմնակալությանը»,- հավելել է նա։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Կիևը շարունակում է ժամանակին պաշտպանական աջակցության կարիք ունենալ, որը կօգնի խափանել այս տարվա համար առաջարկվող ռուսական հարձակողական պլանը: