Իսրայելի ԱԳ նախարարը ծաղրել է Էրդողանին՝ առևտրային արգելքի որոշ սահմափակումներ վերացնելու համար

Լուրեր

23.02.2026 | 17:45
Բացահայտվել է քրեակատարողական հիմնարկում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման դեպք
23.02.2026 | 17:36
«Ինտերի» ներկայացուցիչները կհանդիպեն Մխիթարյանի գործակալի հետ
23.02.2026 | 17:27
ԿԳՄՍ նախարարը, ՀՁՖ նախագահն ու հավաքականի մարզիչը՝ Երևանում կայանալիք ԵԱ-ի մասին
23.02.2026 | 17:18
Նոր նշանակում Կառավարությունում
23.02.2026 | 17:07
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթը երկուշաբթի օրը չի համաձայնեցվի. Կալաս
23.02.2026 | 16:56
31-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը կալանավորվել է
23.02.2026 | 16:47
Հայ մարտիկը նորամուտը հաղթանակով է նշել UFC-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 16:38
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է Իրան
23.02.2026 | 16:29
Արամ Հակոբյանը՝ շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
23.02.2026 | 16:17
Ալիևը Իրանի նախարարի հետ քննարկել է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, Արաքսի վրա կամրջի կառուցումը
23.02.2026 | 16:06
25 տարի հետո կատաստրոֆա է լինելու, պետք է մեր վերաբերմունքը փոխենք ջրի նկատմամբ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 15:55
Օմանը հաստատում է՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Ժնևում հինգշաբթի օրը
23.02.2026 | 15:51
Հայկազ Բաղմանյանը վրիպել ու չի հայտարարագրել 1 մլն ԱՄՆ դոլար փոխառությունը․ փաստաբան
23.02.2026 | 15:40
20-ն ընդդեմ 1-ի․ ոստիկանը նախազգուշական երկու կրակոց է արձակել օդ ու կանխել Երևանում երիտասարդների միջև ծեծկռտուքի զարգացումը
23.02.2026 | 15:31
Հաշտության ուղին բարդ է՝ հաշվի առնելով, որ հայ 19  ձերբակալվածները գտնվում են Բաքվում. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը ողջունել է առևտրի արգելքը մասամբ հետ կանչելու Անկարայի որոշումը՝ ծաղրելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, գրում է The Times of Israel-ը։

«Էրդողանը նահանջեց և չեղարկեց առևտրի շատ սահմանափակումներ, և դասը պարզ է։ Մենք չպետք է տրվենք բռնապետի սպառնալիքներին, մենք պետք է այլընտրանքներ ստեղծենք և կախված չլինենք «Մուսուլման եղբայրների» տղայից, որը կարող է ցանկացած պահի այդ ամենը դադարեցնել»,- X-ում գրել է Կացը։

Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ Անկարան որոշ շինանյութեր ներառել է Իսրայել ներմուծման և արտահանման արգելքի բացառությունների ցանկում։ Ըստ տեղեկությունների՝ Թուրքիայի Առևտրի նախարարությունը նամակներ է ուղարկել տեղական որոշ գործարանների, որոնք մինչ արգելքի ուժի մեջ մտնելն աշխատել են Իսրայելի հետ։

Չի նշվում, թե կոնկրետ որ ապրանքների մասին է խոսքը։

Հիշեցնենք՝ Թուրքիայի Առևտրի նախարարությունը մայիսի 2-ին հայտարարել էր, որ Անկարան դադարեցնում է ամբողջ արտահանումն ու ներմուծումը Իսրայել։ Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ ասել էր, որ ոչ մի ընդունելի բան չկա Իսրայելի և Պաղեստինի միջև տեղի ունեցող զարգացումների մեջ, և որ Իսրայելը մինչ այժմ դաժանորեն սպանել է 40-45,000 պաղեստինցիների:

«Որպես մահմեդականներ՝ մեզ համար անհնար է կանգնել և կողքից հետևել դրան։ Այլևս չէինք կարող համբերել, մենք մեր քայլերն արել ենք։ Մեր միջև առևտրի ծավալը կազմել է 9,5 միլիարդ դոլար։ Մենք փակեցինք այս դուռը»,- հայտարարել  էր Էրդողանը։

Նա նաև նշել էր, որ Թուրքիան կփորձի առևտրային բոյկոտի միջոցով «ստիպել Իսրայելին համաձայնել հրադադարի» և ավելացնել Գազային մարդասիրական օգնությունը:

Էմմա Չոբանյան