Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի՝ «համաշխարհային բախում թույլ չտալու համար»

Լուրեր

24.06.2026 | 16:56
Թրամփը պնդում է՝ Իրանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չի գանձվում
24.06.2026 | 16:37
Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
24.06.2026 | 15:55
ՌԴ ևս երեք շրջաններում դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
24.06.2026 | 15:44
Փաշինյանն ու Մոդին կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը
24.06.2026 | 15:31
Համբարձում Մաթևոսյանը Լոնդոնում քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
24.06.2026 | 15:19
Ֆրանսիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
24.06.2026 | 15:10
Ավագանու նիստում ծեծկռտուքի փաստով քրվարույթ է հարուցվել // Արցախի դրոշը կրկին հեռացվել է հրապարակից․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 14:59
ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը խոսել է «ՀՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ծրագրերի վտանգներից»
24.06.2026 | 14:48
Ղալիբաֆը Բաքվում հայտարարել է՝ Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի գործարքը «ԱՄՆ պարտության հռչակագիրն» է
24.06.2026 | 14:40
Մարգարիտա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվող ռազմական շքերթի ժամանակ։ Ինչպես նախորդ երկու տարիներին՝ Պուտինը մայիսի 9-ին խոսել է ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, այլև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի և Արևմուտքի հետ առճակատման մասին։

BBC-ի ռուսական ծառայությունը նշում է, որ այս անգամ նրա խոսքում հնչել է ավելի քիչ հակաարևմտյան հռետորաբանություն։ Պուտինն Արևմուտքին պահանջներ է ներկայացրել «չափազանց հավակնությունների», «նացիզմի ներկայիս հետևորդներին արդարացնելու ցանկության» և «պատերազմի մասին ճշմարտությունը խեղաթյուրելու» փորձերի համար։ Նա նաև նշել է, թե «Ռուսաստանը կանի ամեն ինչ՝ կանխելու համաշխարհային բախումը»։

«Միաժամանակ, մենք թույլ չենք տա մեզ սպառնալ։ Մեր ռազմավարական ուժերը միշտ մարտական պարտրաստվածության մեջ են»,- ասել է ՌԴ նախագահը։

Նա նշել է, որ գրեթե ամբողջ Եվրոպան աշխատել է «Վերմախտի ռազմական հզորության» համար, ապա անմիջապես ճանաչել երկրորդ ճակատի արժանիքները և «դաշինքի ոգեշնչող ավանդույթները»:

«Ռուսաստանը հիմա ապրում է բարդ, շրջադարձային պահ»,- ասել է Պուտինը։

Նա կրկին հերոսներ է անվանել «հատուկ ռազմական գործողության» մասնակիցներին՝ այդպես անվանելով Ուկրաինայի դեմ պատերազմը։ Ըստ Պուտինի՝ «ամբողջ Ռուսաստանը» խոնարհվում է նրանց առաջ, իսկ Հայրենական մեծ պատերազմի վետերաններն «անհանգստանում» են նրանց համար։

Լռության րոպեից առաջ Պուտինը հակիրճ հիշատակել է «նեոնացիստների բարբարոսական ահաբեկչությունները», իսկ դրանից հետո հայտարարել երկրի առաջ շարժվելումասին՝ հիմնված «դարավոր ավանդույթների» վրա, որի նպատակը «Ռուսաստանի անվտանգ ապագան» է։

«Փառք քաջարի զինված ուժերին։ Ռուսաստանի համար։ Հաղթանակի համար։ Ուռա՜»,- եզրափակել է ելույթը Վլադիմիր Պուտինը։