Հրետակոծություն Բելգորոդի շրջանում, հրդեհ՝ Անապայի մերձակայքում գտնվող նավթի պահեստում ԱԹՍ-ի հարձակումից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.08.2026 | 13:02
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
11.08.2026 | 13:00
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է քրդական PKK-ի զինյալների համար համաներում հայտարարելու օրենքը
11.08.2026 | 12:49
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով
11.08.2026 | 12:40
Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
11.08.2026 | 12:34
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
11.08.2026 | 12:29
Այո՛, դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործով ՔԿ հաղորդագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
Բոլորը

Բելգորոդի և Բելգորոդի շրջանի վրա հարձակման հետևանքով 8 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ մեկ երեխա, հայտնում է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հաղորդում է անօդաչու թռչող սարքերի հարձակման և դրան հաջորդած հրդեհի մասին Անապայի մերձակայքում գտնվող Յուրովկա գյուղի նավթի պահեստի տարածքում, փոխանցում է Current Time-ը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մայիսի 9-ի գիշերը հակաօդային պաշտպանությունը խոցել է 15 Vampire MLRS արկ, մեկ անօդաչու թռչող սարք Բելգորոդի շրջանում, երկուսը՝ Բրյանսկի շրջանում և երեքը՝ Կուրսկում։
Բելգորոդի նահանգապետի խոսքով՝ չորս տուժածներ բեկորային վնասվածքներով հոսպիտալացվել են։ Գլադկովի հայտարարության մեջ ասվում է, որ 11-ամյա աղջիկը ոտքի բեկորային վնասվածքով տեղափոխվել է մանկական կլինիկական հիվանդանոց։

Ըստ նրա՝ գիշերային հրետակոծության հետևանքով վնասվել է 19 բազմաբնակարան շենքերի 34 բնակարան, ինչպես նաև 37 տրանսպորտային միջոց։

Մինչ այդ, Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտնում է Անապայի մերձակայքում գտնվող Յուրովկա գյուղի նավթի պահեստին անօդաչու թռչող սարքի հարվածի մասին։ Պահեստի տարածքում հրդեհ է բռնկվել, մի քանի պահեստավորման բաք է վնասվել։ Օպերատիվ շտաբի տվյալներով՝ շրջանում վեց անօդաչու թռչող սարք են խոցել, մի քանիսն ընկել է նավթի պահեստի տարածքում, ինչն էլ հրդեհ է առաջացրել։ Տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել հատուկ ծառայությունները։ Հրդեհի մարմանն արդեն ներգրավվել է 62 մարդ և 20 տեխնիկա, ասվում է հաղորդագրությունում։

Տեղի բնակիչները պատմել են, որ լսել են առնվազն յոթ անօդաչու թռչող սարքի վայր ընկնելը։

Մանրամասները՝ տեսանյութում։