Բրիտանիան վտարելու է ՌԴ ռազմական կցորդին և անշարժ գույքի մի շարք օբյեկտների զրկելու է դիվանագիտական կարգավիճակից

Լուրեր

07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
Բոլորը

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ վտարելու է ռուս ռազմական կցորդին ու Ռուսաստանի հետ կապված անշարժ գույքի  մի շարք օբյեկտներ զրկելու է դիվանագիտական կարգավիճակից։ Այս մասին գրում է Reuters, փոխանցում է Current time-ը։

Ներքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին, ելույթ ունենալով խորհրդարանում, ասել է, որ ռուս կցորդը «ռազմական հետախուզության չհայտարարված սպա է»: Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատան կցորդի պաշտոնը զբաղեցնում է գնդապետ Մաքսիմ Էլովիկը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ռուս ռազմական կցորդի վտարման մասին հաղորդագրությունը, ասել է, որ Մոսկվան «համարժեք պատասխան» կտա։

Բացի այդ, Լոնդոնը մտադիր է սահմանափակումներ մտցնել ռուս դիվանագետներին վիզաների տրամադրման հարցում և կրճատել նրանց Մեծ Բրիտանիայում գտնվելու տևողությունը։ Ջեյմս Քլևերլին նշել է, որ նման միջոցները հետևանք են «Ռուսաստանի վնասակար գործունեության Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում»։

Ապրիլին Մեծ Բրիտանիայում հինգ անձի մեղադրել էին «Ռուսաստանի շահերից ելնելով թշնամական գործունեություն» իրականացնելու համար։ Դատախազության տվյալներով՝ նրանք, մասնավորապես, պլանավորել են հրկիզել Ուկրաինայի հետ կապված առևտրային օբյեկտը։