Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի

Լուրեր

30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
30.04.2026 | 21:29
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
30.04.2026 | 21:00
ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, «Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
30.04.2026 | 20:13
Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին
30.04.2026 | 20:00
Ադրբեջանը ոչնչացնում, յուրացնում է հայկական հետքը․ սա թույլ չի տալիս լիարժեք հավատալ խաղաղությանը․ Դիաննա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:47
Չեմպիոնների լիգայում հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
Բոլորը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին վստահ է, որ Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակի կասեցման հավանականությունը զրոյական է, փոխանցում է Sova-ն։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչը հայտարարել է՝ Եվրահանձնաժողովն «ուղիղ ասում է, որ ուշադրություն չի դարձրել եվրապատգամավորներին այն խմբին», որոնք պահանջել են կասեցնել ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունման պատճառով։

«ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը հավասար է զրոյի շատ պատճառներով։ Երբ մենք խոսում ենք Եվրախորհրդարանի անդամների մասին, Եվրահանձնաժողովը մեզ ուղիղ ասում է՝ այդ եվրախորհրդականների վրա ոչ մի ուշադրություն չդարձնել։ Զրո ուշադրություն»,- հայտարարել է պաշտոնյան։

Պապուաշվիլին նաև նշել է, որ նույն եվրոպացի պատգամավորները կոչ են արել «Վրացական երազանքին»՝ ազատ արձակել Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, հակառակ դեպքում սպառնացել են, որ Վրաստանը չի ստանա Եվրամիության թեկնածուի կարգավիճակ։ Սակայն, նշել է նա, տեղի է ունեցել հակառակը։

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի պատգամավորները ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին կոչ էին արել կասեցնել Վրաստանի՝ ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակը։