Խարկովում ուսումնական հաստատության մարզադաշտին հարվածի հետևանքով դեռահասներ են վիրավորվել

Լուրեր

07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
Բոլորը

Ռուսական կողմը հարվածներ է հասցրել Խարկովին, որի հետևանքով վիրավորվել է 5 մարդ, այդ թվում՝ 3 դեռահաս, հայտնել է Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Նրա տեղեկացմամբ՝ նրանք 12, 13 և 15 տարեկան տղաներ են։ Տուժած երեխաներից մեկի վիճակը ծանր է։

Հարվածը հասցվել է կրթական հաստատության բաց տարածքին։ Հրթիռը դիպել է մարզադաշտին, որտեղ երեխաները զբոսնելիս են եղել։

Ապրիլի սկզբին Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել էր, որ ռուսական հրթիռային հարձակումների հետևանքով ոչնչացվել են քաղաքի գրեթե բոլոր պետական և մասնավոր էներգետիկ ենթակառուցվածքները։ Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ ռուսական զինուժն ամեն օր հարվածներ է հասցնում քաղաքին С-300 հրթիռներով, մարտական անօդաչու թռչող սարքերով և կառավարվող զինամթերքով։

Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը ռուս զինվորականները հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Ուկրաինային, երկրում հայտարարվել է օդային տագնապ։ Պայթյուններ են լսվել Կիևում, Խարկովում, Պոլտավայում և Լվովում։