Ռուսական բանակը հրթիռներով ու «Շահեդ»-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային

Լուրեր

07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
Բոլորը

Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը ռուս զինվորականները հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Ուկրաինային, ամբողջ երկրում օդային հարձակումների տագնապ է հայտարարվել։ Պայթյուններ են լսվել Կիևում, Խարկովում, Պոլտավայում և Լվովում, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն հայտնել է, որ խոցվել են մայրաքաղաքի ուղղությամբ թռչող բոլոր հրթիռներն ու անօդաչու սարքերը։ Ըստ նրա՝ ռուս զինվորականները, մասնավորապես, X-101/X-555/X-55 թևավոր հրթիռներով հարվածներ են հասցրել Տու-95ՄՍ ռազմավարական ռմբակոծիչներից։ Դրանք տարբեր ուղղություններից են մոտեցել Կիևին, պարզաբանել է Պոպկոն։

Կիևում օդային հարձակման տագնապը տևել է ավելի քան երեք ժամ։ Մայրաքաղաքում, նախնական տվյալներով, զոհեր և ավերածություններ չկան։

Լվովի քաղաքապետը նույնպես հայտնել է տարածաշրջանին հրթիռների հարվածի մասին, իսկ ավելի ուշ գրել է հակաօդային պաշտպանության աշխատանքի մասին։

Պոլտավայի շրջանի վարչակազմի ղեկավար Ֆիլիպ Պրոնինը հայտնել է, որ Պոլտավայի շրջանում անօդաչու թռչող սարքը հարվածել է էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտի, ինչի հետևանքով այնտեղ հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։

Զապորոժիեի շրջանի վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը գրել է, որ շրջանում հարվածների թիրախ են դարձել էներգետիկ օբյեկտները և կարևոր ենթակառուցվածքները։ Նրա խոսքով՝ ավերածություններ են եղել, սակայն զոհեր չկան։

Կիրովոգրադի շրջանի վարչակազմի ղեկավար Անդրեյ Ռայկովիչը հայտնել 8-ամյա երեխայի տուժելու, ինչպես նաև տարածաշրջանում «կրիտիկական ենթակառուցվածքի» վնասվելու մասին։

Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն հայտարարել է, որ մայիսի 8-ի գիշերը ռուսական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը հարվածել են վեց շրջանների էներգետիկ օբյեկտներին։

«Կրկին հարձակում մեր էներգետիկ ենթակառուցվածքին։ Պոլտավայում, Կիրովոգրադում, Զապորոժիեում, Լվովում, Իվանո-Ֆրանկովսկում և Վիննիցայի շրջաններում հարձակման են ենթարկվել էլեկտրաէներգիայի գեներացման ու փոխանցման օբյեկտները»,- նշել է Գալուշչենկոն:

Ներկայում Ուկրաինայում օդային տագնապը չեղարկված է։