Ստամբուլում մեկ այլ եկեղեցու մզկիթի վերածելը վիրավորում է նրա բնույթը․Հունաստանի ԱԳՆ-ն՝ Թուրքիային

Լուրեր

21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
21.06.2026 | 13:31
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Հայհիդրոմետ
21.06.2026 | 12:51
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
21.06.2026 | 12:38
Ահազանգ է ստացվել, որ 5 քաղաքացի Գառնիում անցել են գետը և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ
21.06.2026 | 12:23
Ծանրամարտի ազգային հավաքականը նոր մրցումային հագուստ ունի
21.06.2026 | 12:06
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում
21.06.2026 | 11:32
Վթարային ջրանջատում Մեծամորում
21.06.2026 | 11:11
Կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Նոյեմբերյանում
21.06.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ստամբուլում նախկին բյուզանդական եկեղեցին մզկիթի վերածելն ու այն պաշտոնական բացելը «վիրավորում է կառույցի՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության հուշարձանի բնույթը»։ Այս մասին ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, գրում է ekathimerini-ին։

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռակա կարգով ղեկավարել է Չորայում գտնվող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բացման արարողությունը, որը թուրքերեն հայտնի է որպես Կարիյե մզկիթ:

Հունաստանի ԱԳՆ-ն նշում է, որ Թուրքիայի իշխանությունների որոշումը «մարտահրավեր է միջազգային հանրությանը»։

«Հուշարձանների համընդհանուր բնույթի պահպանումը և կրոնական ու մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային չափանիշներին համապատասխանելը հստակ միջազգային պարտավորություն է, որը պարտավորեցնում է բոլոր պետություններին»,- նշվում է հայտարարության մեջ։

Եկեղեցին, որը գտնվում է Ստամբուլի հնագույն քաղաքի պարիսպների մոտ, հայտնի է իր խճանկարներով և որմնանկարներով: Այն թվագրվում է 4-րդ դարով, թեև կառույցը ներկայիս վերջնական տեսքը ստացել է 11-12-րդ դարերում։

Կառույցը օսմանյան կայսրության ժամանակներում ծառայել է որպես մզկիթ՝ նախքան 1945 թվականին թանգարանի վերածվել: