ԱՄՆ-ը և Ֆիլիպինները զորավարժություններ են անցկացնում Թայվանի մոտ

Լուրեր

11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
11.08.2026 | 18:38
Ավետ Կոնջորյանին ուղեկցած ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից
11.08.2026 | 18:30
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
Բոլորը

ԱՄՆ ծովային հետևակայիններն ու նրանց ֆիլիպինցի գործընկերները ռազմական վարժանքների ժամանակ դուրս են ցատկել Black Hawk ուղղաթիռներից Ֆիլիպինների հյուսիսային կղզիներում՝ Բաշի ռազմավարական նեղուցի մոտ, որն այս երկիրը բաժանում է Թայվանից, գրում է VOA-ն։

Այս ջրային ճանապարհը Վաշինգտոնի ու Պեկինի միջև ռազմական մրցակցության կենտրոններից մեկն է։

Բատանես նահանգի Իթբայաթ կղզում դաշնակիցների մարտական պատրաստվածության ցուցադրումն ամենամյա զորավարժությունների մասն է, որը սկսվել է ապրիլին: Զորավարժությունների անվանումը՝ Բալիկատան, տագալոգերեն նշանակում է «ուս ուսի»։

Զորավարժություններին մասնակցում է ավելի քան 16 հազար ամերիկացի և ֆիլիպինցի զինծառայող։ Դրանցում ներգրավված են նաև ավելի քան 250 ֆրանսիացի և ավստրալացի զինծառայողներ։ Վարժանքներին հետևում են մի քանի դաշնակից և գործընկեր երկրների, մասնավորապես՝ Ճապոնիայի և եվրոպական երկրների ներկայացուցիչներ։

Ապրիլի 22-ին մեկնարկած զորավարժությունները կավարտվեն այս շաբաթ։