Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Սլովակիան համատեղ պաշտպանական արտադրություն են սկսելու

Լուրեր

07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
Բոլորը

Ադրբեջանն ու Սլովակիան բանակցություններ են սկսել՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում արտադրանքի համատեղ արտադրություն կազմակերպելու շուրջ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ադրբեջանն ու Սլովակիան արդեն տվել են բանակցությունների մեկնարկը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համատեղ արտադրություն ստեղծելու շուրջ»,- ասել է Ալիևը Բաքվում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ մամուլի ասուլիսում։

Նա  հայտնել է, որ այսօր կողմերի միջև բանակցությունների արդյունքում Ադրբեջանը և Սլովակիան ստորագրել են նաև պաշտպանական արդյունաբերության և պաշտպանության ոլորտում համագործակցության փաստաթղթեր։

Ալիևը նաև հայտարարել է, որ երկու երկրների համագործակցության ուղղություններից մեկը սլովակյան ընկերության գործունեությունն է Արցախի շրջաններում։ Մասնավորապես, Ակնայի գյուղերից մեկի վերակառուցումն իրականացնելու է ընկերություն Սլովակիայից։

Միաժամանակ, Բաքվում բանակցություններից հետո Ալիևն ու Ֆիցոն մի շարք փաստաթղթեր են ստորագրել, մասնավորապես, «Ադրբեջանի և Սլովակիայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը»։

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաևը և Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինակն էլ ստորագրել են «Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում փոխըմբռնման հուշագիր՝ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության և Սլովակիայի պաշտպանության նախարարության միջև»։

Ադրեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովն ու Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինակն իրենց հերթին ստորագրել են երկու երկրների գերատեսչությունների միջև պաշտպանական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը։