Պուտինը երդվել և 5-րդ անգամ ստանձնել է ՌԴ նախագահի պաշտոնը

Լուրեր

09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
Բոլորը

Կրեմլի Մեծ պալատում կազմակերպված արարողության ժամանակ Վլադիմիր Պուտինը երդվել է և ստանձնել ՌԴ նախագահի պաշտոնը։ Սա Պուտինի հինգերորդ երդմնակալությունն է 2000 թվականից ի վեր, գրում է Meduza-ն։

Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինը նրան է փոխանցել նախագահական իշխանության խորհրդանիշները, այդ թվում՝ նախագահական կրծքանշանը՝ Սուրբ Գեորգի ոսկե խաչը՝ Ռուսաստանի Դաշնության զինանշանի պատկերով և ոսկե շղթայի վրա՝ «Օգուտ, պատիվ և փառք» նշանաբանով։

Այսպիսով, Պուտինը պաշտոնապես ստանձնել է  Ռուսաստանի նախագահի պաշտոնը նոր՝ վեց տարի ժամկետով։

Արարողությանը մասնակցել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, այլ պաշտոնյաներ ու շրջանների ղեկավարներ։

Միևնույն ժամանակ, մի շարք «ոչ բարեկամ» երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի և Եվրամիության դիվանագետները հրաժարվել են մասնակցել արարողությանը։ Երդմնակալությանը ներկա չի եղել նաև ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։