Վլոդիվոստոկում ամերիկացի զինվորական է ձերբակալվել

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Վլադիվոստոկի Պերվոմայսկի շրջանային դատարանը գողության գործով ձերբակալել է ամերիկացի զինվորական Գորդոն Բլեքին, հայտնել է դատարանի խոսնակ Ելենա Օլենևան։ Զինծառայողը կալանավորվել է մինչև հուլիսի 2-ը։

ԱՄՆ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել քաղաքացուն էական վնաս պատճառելով գողության համար (ՌԴ ՔՕ 158-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետ), պարզաբանում է «Կոմերսանտ»-ը։ Այս հոդվածով առավելագույն պատիժը մինչև հինգ տարի ազատազրկումն է։

ՆախօրեինNBC News-ը հայտնել էր, որ Ռուսաստանում կալանավորվել է ամերիկացի զինվորական, հետագայում հայտնի է դարձել նաև նրա անունը՝ ավագ սերժանտ Գորդոն Բլեք: Նա գործուղվել էր Հարավային Կորեա։ Ծառայության ավարտին Բլեքը պետք է վերադառնար ԱՄՆ, սակայն մինչ տուն վերադառնալը որոշել է այցելել Վլադիվոստոկից մի կնոջ, որի հետ ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել, պարզաբանում է հեռուստաալիքը։

CNN-ը, վկայակոչելով ամերիկացի երկու պաշտոնյաների, նշում է, որ ավագ սերժանտը կալանավորվել է մայիսի 2-ին, այժմ գտնվում է ժամանակավոր մեկուսարանում։ ԱՄՆ դեսպանատունը դեպքի մասին տեղեկացրել է ձերբակալվածի ընտանիքին և պահանջում է հյուպատոսի հետ կապ հաստատել, հայտնում է CNN-ը։