Հաքերները կոտրել են Մեծ Բրիտանիայի ՊՆ տվյալների բազան

Լուրեր

21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
Բոլորը

Հաքերները կոտրել են տվյալների բազան, որը պարունակում է զինվորականների և Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարության աշխատակիցների անձնական տվյալներ։ Այս մասին տեղեկություն են ստացել BBC-ն և Sky News-ը։

Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ երեքշաբթի կառավարությունն այս միջադեպի մասին կտեղեկացնի պատգամավորներին։

BBC-ն տեղեկություն չունի, թե ով է կանգնած հաքերային հարձակման հետևում։ Sky News-ն էլ նշում է, որ թեև կառավարությունը չի նշում կոնկրետ երկրի անունը, սակայն կարծում է, որ հաքերները կապված են Չինաստանի իշխանությունների հետ:

BBC-ին հասանելի տեղեկատվության համաձայն՝ հաքերները մուտք են գործել համակարգ, որտեղ պահվում են զինվորականների վճարման կտրոնները և բանկային հաշիվների համարները: Որոշ դեպքերում խոսքը նաև տների հասցեների մասին է։

Կոտրված համակարգը, որը հսկում է նախարարության արտաքին կապալառուն, պարունակում է բրիտանական բանակի, նավատորմի և ռազմաօդային ուժերի ներկայիս և նախկին անդամների անձնական տվյալները՝ պետեկամուտների ծառայություն ներկայացված փաստաթղթերի տեսքով: Քանի որ խոսքն արտաքին կապալառուի համակարգիչները կոտրելու մասին է, հաքերները մուտք չեն գործել ՊՆ օպերատիվ տեղեկատվությանը։

BBC-ին հասանելի տեղեկատվության համաձայն՝ հայտնաբերելով հաքերներին՝ անմիջապես անջատել են համակարգն արտաքին հասանելիությունից։