Ով է պատասխանատու հեղեղված Երևանի համար. «Վեոլիա ջուրը» պնդում է՝ չեն թերացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.06.2026 | 12:19
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ «40-օրյա ազդեցության գործողության» մասին՝ պատերազմը դադարեցնելու համար
26.06.2026 | 12:10
ՌԴ-ն ամբողջությամբ արգելեց ՀՀ-ից ձկան ներմուծումը // Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին․ ԼՈՒՐԵՐ
26.06.2026 | 12:02
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
26.06.2026 | 11:57
ՍԴ-ն անկախության, չեզոքության դեֆիցիտ ունի. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 11:55
Խոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն․ ՄԻՊ
26.06.2026 | 11:44
Ի՞նչ եք ակնկալում ինձնից. ընտրությունների վիճարկման գործով զեկուցող դատավոր Էդգար Շաթիրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 11:38
ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները
26.06.2026 | 11:30
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինով 18 և դիզելային վառելիքով 8 վագոն
26.06.2026 | 11:22
ԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը․ ՍԴ-ն մերժել է Սեդա Սաֆարյանի միջնորդությունները
26.06.2026 | 11:15
Տարվա ամենազանգվածային հարձակումը. ուկրաինական ավելի քան 600 ԱԹՍ-ներ գրոհել են ՌԴ շրջանները
26.06.2026 | 11:09
ՍԴ-ն մերժել է ԴՕԿ-ի միջնորդությունը․ ընտրությունների գործը կմնա միավորված վարույթում
26.06.2026 | 10:57
Իր 10% անդամավճարը ՀՀ-ն երկու տարի է՝ չի վճարում. ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
26.06.2026 | 10:51
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը․ ՈՒՂԻՂ
26.06.2026 | 10:45
Ալեն Սիմոնյանը մեկ օր անց շնորհավորեց Ռուբեն Ռուբինյանին` ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ
26.06.2026 | 10:40
Գազամատակարարման ընդհատումներ՝ Լոռու և Արարատի մարզերում
Բոլորը

Մայիսի 3-ի և 4-ի հորդառատ անձրևներից հետո Երևանի մի շարք փողոցներում, տրանպորտային հանգույցներում և թունելներում ջրհեղեղ էր․ շատ փողոցներ լճերի էին վերածվել։ Անձրևաջրերն այնպես էին հեղեղել փողոցները, որ ավտոմեքենաները կիսով չափ հայտնվել էին ջրի տակ։ Մարդիկ անգամ կատակում էին՝ երթևեկելու համար նավակ է անհրաժեշտ։ Այսօր քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը փորձեց բացատրել ստեղծված իրավիճակի պատճառը։

«Քաղաքի այդ հատվածում տեղումների ծավալը մեծ էր, որոշակի հատվածներում կուտակումների պատճառը հեղեղատարների իսպառ բացակայությունն է, օրինակ, Արշակունյաց պողոտայի աջակողմյան հատվածում։ Մյուս հատվածներում պայմանավորված է եղել նրանով, որ չի բավարարել թողունակությունը և մաքրման աշխատանքների հետ կապված խնդիր է եղել»,- ասում Արեյանը։

Դեռևս խափանված է Վարդանանց-Խանջյան փողոցների խաչմերուկի հետիոտնային անցումների մակերևութային ջրերի հեռացման պոմպային ամբողջ համակարգը։ Ըստ Արեյանի՝ պատճառն արդեն պարզել են, վերականգնման աշխատանքներ են տանում։

Քաղաքապետարանից սլաքներն ուղղում են «Վեոլիա ջուր» ընկերության ուղղությամբ։ Մատնանշում են կառավարության հետ կնքած պայմանագիրը, ըստ որի՝ «Վեոլիա ջուրը» հանձն է առել ՀՀ-ում ջրամատակարարման և ջրահեռացման բոլոր համակարգերի կառավարումն ու սպասարկումը, հեղեղատարերի սպասարկումն ու շահագործումը, կեղտաջրերի մաքրման համակարգերի կառավարումը և մի շարք այլ պարտավորություններ։

«Վեոլիա ջուր  ընկերությունից արձագանքում են քաղաքապետարանի մեղադրանքներին՝ պնդելով, թե իրենք չեն թերացել աշխատանքներում։

Կամո Արեյանը նաև դժգոհեց, որ տեղումնառատ օրերին Կենտրոն վարչական շրջանում «Վեոլիա ջուր» ընկերության ընդամենը 7 աշխատակից է եղել։ Ասաց՝ խնդրել են վերանայել աշխատակազմի ցանկը։ «Վեոլիա ջրից» ասացին՝ Արեյանի առաջարկն ի գիտություն են ընդունել։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ընդգծեց, որ քաղաքացիների դժգոհությունը տեղին է, իսկ թե ով է մեղավոր, ով անմեղ՝ երկրորդական է։ Ըստ նրա՝ գուցե անհրաժեշտ է փոխել «Վեոլիա ջուր» ընկերության հետ տարիներ առաջ կնքած պայմանագիրը։

«Շատ ծիծաղելի է, որ միայն այս հեղեղումից հետո են որոշում նոր համակարգ կառուցել կամ թարմացնել, այսինքն՝ եթե անձրև չգար, ստացվում է՝ մենք այդ համակարգը չէինք ունենա»,- ասում է Երևանի ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանը՝ ընդգծելով, որ քաղաքապետարանի գործելաոճն է՝ սլաքներն ուղղել այլ կողմ և խուսափել պատասխանատվությունից։

Ավագանու ընդդիմադիր անդամն այն քաղաքացիներին, որոնք տուժել են հորդառատ անձրևներից՝ հեղեղվել են նրանց տներն ու վնասվել մեքենաները, հորդորում է դիմել քաղաքապետարան և փոխհատուցում պահանջել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան