Գերմանիայի և Թուրքիայի միջև ջերմ հարաբերություններն արդյոք կհանգեցնեն Անկարային Eurofighters կործանիչների վաճառքի թույլտվության. անդրադարձ

Լուրեր

21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
21.06.2026 | 13:31
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Հայհիդրոմետ
21.06.2026 | 12:51
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
21.06.2026 | 12:38
Ահազանգ է ստացվել, որ 5 քաղաքացի Գառնիում անցել են գետը և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ
21.06.2026 | 12:23
Ծանրամարտի ազգային հավաքականը նոր մրցումային հագուստ ունի
Բոլորը

Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը վերջերս այցելել էր Թուրքիա, որը վկայում է Թուրքիա-Գերմանիա հարաբերությունների զարգացման մասին՝ խորը արմատացած համագործակցության կապերի և հակամարտությունների խառնուրդ։ Փորձագետներն այցից հետո կանխատեսում են երկու երկրների պաշտպանական կապերի նոր առաջընթաց: Այս մասին ասվում է Al Monitor-ի անդրադարձում։

Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Շտայնմայերի բանակցությունների կիզակետը Թուրքիայի և նրա ամենամեծ եվրոպական առևտրային գործընկերոջ միջև ավելի հրատապ խնդիրներն են եղել։ Դրանց թվում է Թուրքիայի պահանջը՝ գնել 40 Eurofighter Typhoon կործանիչներ դրանք արտադրող եվրոպական կոնսորցիումից։

«Մենք ցանկանում ենք, որ մեր հարաբերություններից ամբողջությամբ հանվեն պաշտպանական արդյունաբերության սահմանափակումները»,- ասել է Էրդողանը Գերմանիայի ղեկավարին։

Բեռլինը չորս երկրների կոնսորցիումի առաջատար անդամն է, որն արտադրում է կործանիչները։ Թուրքիան մինչ այժմ, կարծես, համոզել է Իտալիային, Իսպանիային և Միացյալ Թագավորությանը վաճառքի հարցում, սակայն Գերմանիան դեմ է այդ գաղափարին:

Անկարայի և Բեռլինի միջև առկա են բազմաթիվ հնարավորություններ և մարտահրավերներ ռազմական տիեզերական ոլորտում։ Դեկտեմբերին Թուրքիայի ազգային ավիափոխադրող Turkish Airlines ավիաընկերությունը հայտարարել էր Airbus-ից պատմության մեջ ամենամեծ թվով՝ մոտ 70 միլիարդ դոլարով ավելի քան 350 ինքնաթիռների գնման մասին: Airbus-ը պատկանում է Ֆրանսիայի, Գերմանիայի և Իսպանիայի կոնսորցիումին։

Շտայնմայերի հեռանալուց մեկ շաբաթ էլ չանցած՝ Թուրքիայի կառավարության պաշտոնյաները և THY-ի ղեկավարները շրջանակային համաձայնագիր են ստորագրել Airbus-ի և բրիտանական շարժիչներ արտադրող Rolls-Royce-ի հետ՝ նախատեսված 350 ինքնաթիռների արտադրության համար։ Ըստ գործարքի՝ Turkish Aerospace Industries-ը կաջակցի նախագծին մոտավորապես 20 միլիարդ դոլար արժողությամբ բաղադրիչներով և լուծումներով՝ Airbus ինքնաթիռների համար հիմնական մասեր արտադրելու նպատակով: Airbus-ի գործարքը կրիտիկական է թուրք-գերմանական հարաբերությունների համար ոչ միայն իր գնի պատճառով։ Երբ առաջին անգամ հայտարարվեց Airbus-ի գործարքի մասին, թուրք լրագրող Մուրատ Յեթկինը նշել էր, որ Անկարան կարող է համատեղել Airbus քաղաքացիական ինքնաթիռների գնումը Eurofighter Typhoon-ի գնման հետ:

Դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք Airbus-ի գործարքը քաղցրացուցիչ է Գերմանիայի կողմից Eurofighter-ների վաճառքին կանաչ լույս տալու համար, սակայն պաշտպանության ոլորտի փորձագետներն ասում են, որ Բեռլինը նաև այլ շարժառիթ ունի՝ կանաչ լույս տալու Թուրքիային կործանիչների վաճառքին:

Պաշտպանական հարցերով վերլուծաբան, Defense Turk կայքի գրող Քոզան Էրքանը նշել է, որ Գերմանիան վերջերս հետ է կանչել Սաուդյան Արաբիային Eurofighters-ի վաճառքի իր վետոն:

«Բեռլինը, ի վերջո, համաձայնեց դրանք վաճառել Էր Ռիադին, մասամբ գերմանական ընկերությունների լոբբիստական ​​ջանքերի շնորհիվ»,- ասել է Էրքանը Al-Monitor-ին:

Փորձագետների և վերլուծաբանների կարծիքով՝ փետրվարին Թուրքիայի ընդգրկումը Գերմանիայի գլխավորած European Sky Shield Initiative-ում ևս մեկ հուսադրող նշան է Eurofighter-ի հնարավոր վաճառքի համար։

Բեռլինի մտավախությունները

Բեռլինը, սակայն, մտավախություն ունի, որ Անկարան Eurofighters-ները կօգտագործի Սիրիայի քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» (SDF) դեմ, որը Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ կոալիցիայում Արևմուտքի գլխավոր դաշնակիցն է, որը, ըստ Անկարայի, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ճյուղն է: Մինչ Թուրքիան և՛ SDF-ին, և՛ PKK-ին համարում է ահաբեկչական կազմակերպություններ, Միացյալ Նահանգները, Գերմանիան և ԵՄ երկրները միայն PKK-ին են համարում որպես այդպիսին:

Անհավասար գործընկերությունից մինչև գործընկերային հարաբերություններ

Բացի պաշտպանական ոլորտում հնարավոր քայլերից՝ Շտայնմայերի Թուրքիա այցը նաև ցույց է տալիս Անկարայի և Բեռլինի կարողությունները երկկողմանի հակամարտությունները հաղթահարելու համար: 2010-ականների կեսերից Անկարա-Բեռլին քաղաքական հարաբերությունները խարխլվել են մի շարք հարցերի պատճառով, այդ թվում՝ Սիրիայում խմբավորումներին Արևմուտքի աջակցության, որոնք Թուրքիան համարում է ահաբեկչական կազմակերպություններ, ինչպես նաև Գերմանիայի և Եվրոպայի քննադատության Թուրքիայում ժողովրդավարության և օրենքի գերակայության թուլացման վերաբերյալ։ Գազայի պատերազմի ժամանակ Իսրայելին Արևմուտքի աջակցությունը և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի զինյալ խմբավորմանն Անկարայի աջակցությունն ավելի են սրել լարվածությունը:

Չնայած այս տարաձայնություններին՝ թուրք-գերմանական հարաբերություններն այսօր շատ ավելի հավասար են՝ համեմատած անցյալի հետ: Լրատվամիջոցը նշում է, որ երկկողմ առևտուրը գերազանցել է 50 միլիարդ դոլարը 2023 թվականին։ Չնայած շատ ավելի քիչ է, քան նախկինում, Թուրքիայի տնտեսությունը դեռևս կախված է գերմանական ներդրումներից և զբոսաշրջային եվրոներից, իսկ թուրքական ընկերությունները գերմանական մատակարարման շղթաների անբաժանելի մասն են:

Էմմա Չոբանյան